ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԱՅԼԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ՞
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը ՀՀ ոստիկանության պետի կողմից սահմանված դեպքերում և ժամկետին մշտական անշարժ ծառայություն կարող է իրականացնել Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի, Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկների մոտ, Ֆրանսիայի հրապարակում, Նալբանդյան փողոցում` ՀՀ ոստիկանության շենքի մոտ և Հանրապետության հրապարակում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ բազմաթիվ բողոքներ, այդ թվում` զբոսաշրջիկներից, ստացվում են Հանրապետության հրապարակում ավտոմեքենաների ազդանշանների կիրառմամբ անցկացվող միջոցառումների, մասնավորապես` հարսանյաց հանդեսների վերաբերյալ։ Անհրաժեշտ է դիմել երեւանցիներին, որպեսզի հրաժարվեն այդ ավանդույթից։