Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՊԱՀՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
09/06/2010 13:14
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է ՊԱՀՈՒՄ ՏՏ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «DigiTec Business-2010» 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը։ Վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող ֆորումն անցկացվում է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսությունե խորագրով։ 
Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, ընդգծել է ավանդական դարձած բիզնես-ֆորումի կարևորությունը և արդյունավետությունը Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Վարչապետը կարևորել է կառավարության որոշմամբ ՏՏ ոլորտի հռչակումը որպես առաջնահերթություն և ոլորտում աճի արձանագրումը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մատնանշելով «DigiTec Business-2010» ցուցահանդես-ֆորումին մասնակցող ձեռնարկությունների թվի ավելացման կարևորությունը` Տիգրան Սարգսյանը, մասնավորապես նշել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը և գների նվազումը։ Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացվող հարցադրումների մի մեծ ցանկ, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը»։ Այնուհետև Տիգրան Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացրած ապրանքներին և ծառայություններին։ 
 
Հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումը, կազմակերպված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, կոչված է նպաստելու տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) կիրառմանը։ Դրա շրջանակներում նախատեսվում է նաև տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների և «Start up» ֆորումի կազմակերպում։ Առանձին տաղավարով ներկայացվել էին նաև ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում կիրառվող ՏՀՏ միջոցները և էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի հասել է 35-ի։ Բացմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիման։
AMP
25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46