Պաշտոնական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+1.00
OIL:  BRENT - 73.33-0.66 WTI - 69.69-0.97
COMEX:  GOLD - 2652.70+0.33 SILVER - 30.45+0.16
COMEX:  PLATINUM - 966.30+0.59
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.64+0.16 EUR/GBP - 1.0411+0.14
FOREX:  EUR/USD - 1.0411+0.14 GBP/USD - 1.2521-0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43325.80+0.07 NASDAQ - 20020.36-0.05
STOCKS US: S&P 500 - 6037.59-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Օտարերկրացիները կկարողանան ժամանել Հայաստան, հավաքների արգելքը վերացվում է, թույլատրվում են հարսանիքներ՝ մինչև 40 հոգով
12/08/2020 15:21
Կիսվել

Օտարերկրացիները կկարողանան ժամանել Հայաստան, հավաքների արգելքը վերացվում է, թույլատրվում են հարսանիքներ՝ մինչև 40 հոգով

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգում ներառված հարցերի քննարկումը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: «Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք: Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ավելի ցածր է: Եվ այն տրամաբանությունը, որ ունենք ռեալ հնարավորություն այս թվերն իջեցնելու՝ մնում է ուժի մեջ:

Մենք նաև ունենք դրանից բխող թեթև վիճակ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային համակարգում թե՛ սովորական մահճակալների, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով, ինչպես նաև ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թվի նվազում»,-ասել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ համավարակի հաղթահարման փուլը շարունակվում է և սահմանված կանոններն արդյունքներ տալիս են. «Մենք հույս ունենք, որ տեմպը կշարունակվի: Իհարկե, ես չեմ կարծում, որ մենք պետք է զրո թվին մոտենալու նպատակն դնենք մեր առաջ: Հավանաբար ինչ-որ թվի շրջանակում պահելը՝ 50-100-ի, մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի այն իմաստով, որ շատ դժվար է լինելու հասնել այդ զրոյին՝ նման կանոնները միայն պահելով: Այսինքն՝ սովորել կորոնավիրուսի հետ ապրելու իմաստով»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է հետագծել կառավարության գործողությունները՝ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված: «Ապրիլ ամսին, երբ գործնականում երկու ամսվա խիստ սահամանափակումների ռեժիմում էր ապրում երկիրը, մենք արձանագրեցինք երկու բան. առաջինը՝ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են, ապրիլին մենք 50 000 աշխատատեղի կրճատում ունեցանք: Մյուս կողմից՝ մենք տեսնում էինք, որ, այնուամենյանիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում, մասնավորապես, ոչ շատ տեսանելի հատվածներում կանոնները ոչ մի կերպ չեն պահվում: Հիշում եք՝ երբ վերլուծում էինք նոր դեպքերը, արձանագրում էինք բնակավայրի հասցեների կուտակումներ: Այսինքն՝ մենք տեսնում էինք, որ նոր դեպքերը կուտակված են բնակավայրի կոնկրետ հասցեներով: Սա նշանակում էր, որ երբ մենք երևացող հատվածներում առերևույթ ինչ-որ հակահամաճարակային կանոններ պահում ենք, այնուամենայնիվ, մարդիկ իրենց բնակության տարածքում՝ շենքերում, թաղամասերում և այլն, այդ կանոնները չեն պահում: Այսինքն՝ առաջնաբեմում ինչ-որ կանոններ պահելով, ետնաբեմում իրավիճակը չի կառավարվում:

Եվ մյուս կողմից՝ մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների ներգրավվածության և շահագրգռվածության, պատասխանատվության կիսման, այդ խնդիրը լուծել: Պետք է նաև արձանագրենք, որ ապրիլ-մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար: Եվ մենք եկանք այն եզրակացության, և դա նաև մեզ համար գաղափարաբանական հարց էր, որ կառավարությունը, այո՛, իր պատասխանատվության հատվածքը պետք է կրի, բայց հնարավոր չէ հակահամաճարակային իրավիճակը որոշակիորեն պահել՝ առանց քաղաքացիների մասնակցության»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ կառավարությունը հստակ խնդիր է դրել. պետք է քաղաքացիներին ուղիղ ներկայացնել իրավիճակը և որևէ քաղաքացի չպետք է առանց պատշաճ բուժօգնության մնա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում կառավարությունը և առողջապահության նախարարությունը գործնականում արել են համարյա անհնարինը և հատկացված գումարները ծախսվել են նպատակային և ադյունավետ: «Բայց հիմա որն է ամենամեծ պրոբլեմը: Ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ մենք, իրոք, այս խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել: Ես ուզում եմ ընդգծել նաև ոստիկանության շատ կոշտ աշխատանքն այս ընթացքում: Այսօր ի՞նչ է տեղի ունենում. այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք: Սա նշանակում է, որ թվերի նվազման մասին ուղերձը մեր քաղաքացիները չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Եվ մեր մեծագույն խնդիրն այն է, որ եթե մենք հիմա այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, մենք դարձյալ կարող ենք հետ գլորվել հուլիսի իրավիճակին: Միանշանակ է, որ մենք այսօր ունենք շանս արմատապես այս խնդիրը լուծելու: Տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներում այսօր նորից սկսել է, այսպես ասած, երկրորդ ալիքը: Եվ նույնիսկ կան երկերներ, որոնք պաշտոնապես՝ ամենաբարձր մակարդակով հայտարարել են, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, բայց հիմա իրենք ստիպված են վերադառնալ ամենախիստ սահամանափակումների ռեժիմին»,– ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր ունենք աշնանն ընդհանրապես բոլորովին ուրիշ վիճակում գտնվելու հնարավորություն: «Ըստ էության լինել հաղթահարած վիճակում, անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը շարունակենք ճիշտ իրագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ: Ինչ է դա նշանակում, եթե բոլոր մնացած բարդ տերմինները հանենք, դա նշանակում է մեկ բան՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն: Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, կարող ենք համարել, որ գործնականում մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը լուծել ենք: Մենք ասելով՝ նկատի ունեմ քաղաքացիներին, մեզ բոլորիս»,-ասել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև այն դժգոհություններին, ըստ որոնց՝ քաղաքացիները տուգանվում են դիմակ չկրելու համար։ «Դրա համար կա շատ պարզ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել: Այն ժամանակ մենք ասում էինք՝ «Կրիր դիմակ փրկիր կյանքեր», հիմա հույս ունեմ մահերը կզրոյանան և կասենք՝ «Կրիր դիմակ մի տուգանվիր» մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծվեն: Եվ այստեղ կրկին ու կրկին մեր թիվ մեկ գործընկերը քաղաքացին է, ում հորդորում ենք, խնդրում ենք, կոչ ենք անում ականջալուր լինել: Այս լավատեսական լուրերը և իրավիճակը, որ մենք ունենք, պետք է կրկնապատկի մեր զգոնությունը և կարգապահությունը, որովհետև ժամանակը ցույց տվեց, որ այդ կարգապահությունը տալիս է արդյունք և հետևաբար պետք չէ սեփական ձեռքերով քանդել սեփական ձեռքերով կառուցված արդյունքը: Սա է այն օրակարգը, որը մենք պետք է լուծենք:

Մենք պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրությունը, ներառյալ միջին մասնագիտական կրթությունը բացել, իսկ բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են: Այստեղ անխուսափելիորեն թվերի որոշակի աճ լինելու է, և մեր հիմնական ռիսկը դա է: Եթե մենք կանոնները պատշաճ կատարենք, իրավիճակը կլինի այնպիսին, որ մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի, բայց եթե պատշաճ կարգապահություն չպահվի՝ մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,-նշել է վարչապետը՝ կոչ անելով քաղաքացիներին արհամարել դիմակների և զանազան դավադրությունների տեսությունների հետ կապված բոլոր խոսակցությունները: Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև, որ կորոնավիրուսի հետ կապված ինֆորմացիայի առումուվ ապահովվել է 100 տոկոս թափանցիկություն:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ սա արտակարգ դրության ժամկետի 5-րդ երկարաձգումն է, որով, սակայն նախատեսվում են մի շարք մեղմացումներ: Նախարարը ներկայացրել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: «Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն կա մեկ նորամուծություն. 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեսթ, բացասական ելքի դեպքում ինքնաամեկուսացման ռեժիմը փոխվում է»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասախն դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումն անձանց միչև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները: Վերացվել է մաքսային սահմանով ապարանքների փոխադրման սահամանափակումներ կիառելու հնարավորությունը: Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի քան 14 օրյա ժամկետի կտրվածքով:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեմաններից մեկը կապված է հավաքների ազատության հետ: «Մենք գործնականում այս որոշմամբ հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմափակումները հանում ենք՝ բացառությամբ հակահամաճարակային կաննոների պահպանումը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, պայմանով, որ մասնակիցները պարտադիր կլինեն դիմակով և կպահպանեն 1,5 մետր սոցիալական հեռավորությունը: Սակայն եթե հանկարծ այս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ: Այսինքն՝ մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից: Հիմա անկում է նկատվում և այդ պայմաններում հնարավոր է դարձել այս սահմանափակումների մեղմացումը, կամ որոշ հատվածներում գործնականում՝ վերացումը»,- ասել է վարչապետը:

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ օդային սահմանի անցակետով օտարերկրացիների մուտքի արգելքի վերացման դեպքում օտարերկրացիների ՀՀ ժամանման ծավալների կառավարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հակահամաճարակային միջոցառումների իրականացման համադրմամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է կանոնակարգել ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրումը՝ ժամանումից հետո սահմանային անցակետում դրա տրամադրման դեպքերը հասցնելով խիստ նվազագույնի: Կստեղծվի հնարավորություն ՀՀ ժամանել պատրաստվող անձանց ՀՀ տարածքում մնալու հակահամաճարակային պայմաններին (ինքնամեկուսացման կամ թեստավորման այընտրանք, նախապես թեստավորման հնարավորություն) մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի շրջանակում նախապես իրազեկելու համար: Ինչպես նաև նախատեսվում է վերահսկելի դարձնել մոտ 70 պետություններից օտարերկրացիների հոսքի ծավալները՝ նախքան ՀՀ տարածք նրանց ժամանելը։ Արդյունքում սահմանային անցակետում մուտքի արտոնագրի տրամադրումը կնախատեսվի միայն որոշակի կատեգորիայի անձանց համար՝ միաժամանակ պահպանելով օտարերկրյա այլ քաղաքացիների համար հեշտացված կարգով մուտքի արտոնագիր նախապես ստանալու այլ եղանակները (դիվանագիտական ծառայության մարմիններում առանց հրավերի կամ e-visa էլեկտրոնային համակարգով)։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11