Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ԱՊՐԻԼ/ՄԱՅԻՍ 2010
11/06/2010 15:22
Կիսվել

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ – ԱՊՐԻԼ/ՄԱՅԻՍ 2010

«Ինտերնետը Հայաստանում» երրորդ զեկույցի մեջ ամփոփվել են հայկական ինտերնետում 2010թ.-ի ապրիլ և մայիս ամիսներին գրանցված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Հայաստանի առաջատար պրովայդերներ» և «Հայկական առաջատար կայքեր» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:

Զեկույցի հիմքում ընկած մեթոդաբանության մեջ փոփոխություններ չկան:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

«Circle.am»-ում գրանցված կայքերի այցելությունների ընդհանուր քանակն ապրիլի ամսվա ընթացքում կազմել է 10,33 միլիոն (էջերի դիտումներ` 58,91 միլիոն), ընդ որում ապրիլին, մարտի համեմատ, այցելությունների քանակն աճել է 2,48%-ով: Մայիս ամսին գրացվել է 10,46 միլիոն այցելություն և 57,26 միլիոն էջերի դիտում: Մայիսին, ապրիլի նկատմամբ, այցելությունների քանակն աճել է 1,26%-ով: Չնայած մարտի նկատմամբ ապրիլ և մայիս ամիսներին գրանցված որոշակի աճին, ինտերնետի ակտիվության «սեզոնային» նվազման հետևանքով շատ կայքերի այցելությունների քանակները նվազել են:

Տվյալների աճը հիմնականում պայմանավորված է ապրիլ և մայիս ամիսներին գրանցված 226 կայքերով, որոնց մեջ են միանգամից առաջատար դիրքերում հայտնված Merojax.net (վիդեո պորտալ) և Druzja.am (սոցիալական ցանց) կայքերը: Նոր գրանցված կայքերի մեջ մեծ թիվ են կազմում բլոգները: Այս ամիսների ընթացքում ավելացել է նաև հայաստանյան բիզնեսի առաջատարների կայքերի թիվը (Օրինակ` star.am, yerevan-city.am, brabion.am, ashib.am, unibank-armenia.com և այլն):

Հայաստանյան այցելություններ

Ապրիլ և մայիս ամիսներին աճել են հայաստանյան այցելությունների ծավալները: Այսպես, ապրիլ ամսին «Cicle.am»-ում գրանցված հայաստանյան այցելությունների քանակը 4.25 միլիոն է, ինչը կազմել է ընդհանուր այցելությունների թվի (10.32 միլիոն) 41,2%-ը: Մարտ ամսվա համեմատությամբ սույն ցուցանիշն աճել է 2,2 տոկոսային կետով: Նշենք նաև, որ մայիսին հայաստանյան այցելությունների թիվը կազմել է ընդհանուր այցելությունների 39,96%-ը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Ապրիլ և մայիս ամիսների ընթացքում Հայաստանի առաջատար 10 պրովայդերների ցուցակում փոփոխություններ չեն եղել: Վերջին երկու ամիսներին «Beeline»-ին հաջողվել է ամրապնդել առաջատարի իր դիրքերը: Մայիսի վերջի դրությամբ ընկերության մասնաբաժինը կազմել է 40,86%, ինչը մարտի վերջին արձանագրված ցուցանիշը գերազանցում է 2,6 տոկոսային կետով: Այստեղ հարկ է նշել, որ ապրիլ և մայիս ամիսների ընթացքում «Beeline»-ի կողմից իրականացված ակտիվ գովազդային արշավը և Hi-line ծառայության աշխարհագրության ընդլայումը բավական զգալի արդյունք են տվել:

Երկրորդ տեղում է «Օրանժ Արմենիա»-ն: Մարտի վերջին արձանագրված ցուցանիշի համեմատ երրորդ օպերատորի մասնաբաժինը կրճատվել է 0,38%-ով և կազմել 12%: Երրորդ տեղում է Վիվասել-ՄՏՍ-ը, որի մասնաբաժինն աճել է 0,42 տոկոսային կետով և կազմել 11,15%: «ADC» ընկերության ցուցանիշը չի փոփոխվել և կրկին կազմել է 7,74%: Զգալիորեն` 1,04%-ով, նվազել է 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Arminco» ընկերության ցուցանիշը և մայիսի վերջի դրությամբ կազմել 6,3%: «Cornet AM»-ի ցուցանիշը նույնպես զգալի նվազել է` 0,49 տոկոսային կետ, և կազմել 4,6%: Այս նույն ժամանակահատվածում iCON-ի ցուցանիշը նվազել է 0,2 տոկսային կետով և կազմել 4,09%:

8-րդ տեղում է «Ucom» ընկերությունը, որի մասնաբաժինն աճել է 0,49%-ով և կազմել 2,97%: Պետք է նշել, որ աճի տեմպերով «Ucom» ընկերությունը բացարձակ առաջատար է: Մեր տվյալների համաձայն` վերջին երկու ամիսների ընթացքում ընկերության մասնաբաժինն աճել է 20%-ով: Կարծում ենք, որ ծառայությունների աշխարհագրության ընդլայնումը և ինտերնետի ցածր գներն առաջիկա ամիսների ընթացքում կնպաստեն «Ucom»-ի արագ առաջընթացին: 9-րդ տեղում է «Web» ընկերությունը, որի մասնաբաժինը նվազել է 0,18 տոկոսային կետով և կազմել 1,49%: Առաջին տասնյակը եզրափակում է «Bionet» ընկերությունը, որի ցուցանիշը չի փոխվել և կրկին կազմել է 1,39%:

Ընդհանուր առմամբ, առաջին 10 պրովայդերներին բաժին է ընկնում այցելությունների 92,62%-ը, ինչը մարտ ամսվա ցուցանիշը գերազանցում է 0,92 տոկոսային կետով:

Մեր կողմից ստացված տվյալների համաձայն` «Fibernet» ընկերության IP հասցեներով գրանցվել է ընդհանուր այցելությունների 1.53%, սակայն մենք, չենք ընդգրկել սույն ընկերությունը մեր կողմից կազմված պրովայդերների առաջատար տասնյակում, քանի որ «Firbernet» ընկերությունը չի զբաղվում մանրածախ ինտերնետի վաճառքով, և, հետևաբար, սույն այցելությունների ծավալը կարող է պատկանել մանրածախ ինտերնետի վաճառքով զբաղվող զանազան ընկերությունների, որոնք օգտվում են «Fibernet»-ին պատկանող IP-հասցեներից:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ 100 ԿԱՅՔԵՐԸ

2010թ.-ի ապրիլ ամսվա տվյալների համաձայն առաջատար 10 կայքերի ցուցակի 1-8-րդ հորիզոնականներում փոփոխություններ չեն եղել: Ցուցակը գլխավորում է Hamovhotov.com կայքը` 876 507 այցելություն: Երկրորդ տեղում է Armenia-Online.Ru սոցիալական ցանցը` 680 996 այցելություն: Երրորդը Gisher.ru-ն է` 626 092 այցելություն: News.am լրատվականը չորրոդն է` 573 228 այցելություն: 5-րդն A1plus.am-ն է` 436 111 այցելություն: Tert.am-ը (419 593 այցելություն) զբաղեցրել է ցուցակի 6-րդ հորիզոնականը: Վերջինիս հաջորդում է Hayland.am սոցիալական ցանցը (377 263 այցելություն): 8-րդ տեղում է ArmeniaToday.info լրատվական կայքը (297 650 այցելություն): Մարտի համեմատ մեկ հորիզոնականով իր դիրքերը բարելավել է Aravot.am նախագիծը, որը 175 176 այցելություն ցուցանիշով զբաղեցնում է ցուցակի 9-րդ հորիզոնականը: Առաջատար տասնյակից դուրս է մղվել NewsArmenia.ru կայքը, որին փոխարինել է Panorama.am լրատվական նախագիծը (166 333 այցելություն)` 10-րդ տեղ:

Մայիսի ընթացքում առաջատար կայքերի տասնյակում բավական զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Տասնյակում են հայտնվել «Circle.am»-ում նոր գրանցված երկու նախագիծ: Այսպես, 3-րդ հորիզոնականում է հայտնվել Merojax.net վիդեո պորտալը` 589 750 այցելություն, և 9-րդ հորիզականում է Druzja.am սոցիալական ցանցը` 180 009 այցելություն: Առաջատար տասնյակից դուրս են մղվել News.am (վերակազմավորման պատճառով, մայիսի ընթացքում չի գործել) և Aravot.am լրատվական նախագծերը: Ինչ վերաբերում է մնացած հորիզոնականներին, ապա մայիսին առաջատարը կրկին Hamovhotov.com կայքն է` 931 610 այցելություն, երկրորդ տեղում է Armenia-Online.Ru-ն` 623 520 այցելություն: Չորրոդը Gisher.ru կայքն է` 555 186 այցելություն: 5-րդ տեղում է Tert.am լրատվական նախագիծը` 401 665 այցելություն: A1plus.am-ը 6-րդ տեղում է` 381 950 այցելություն: 7-րդը Hayland.am սոցիալական ցանցն է` 343 251 այցելություն: 8-րդ հորիզոնականում է ArmeniaToday.info նախագիծը`  294 276 այցելություն: Ինչպես և ապրիլ ամսին` առաջատարների տասնյակը եզրափակում է Panorama.am լրատվական նախագիծը` 177 849 այցելություն:

Մայիսի արդյունքներով առաջատար կայքերի տասնյակում լրատվական նախագծերն այլևս չեն գերակշռում: Տասնյակում գրեթե հավասարապես ներկայացված են երեք ուղղվածության կայքեր` լրատվական նախագծեր(4), վիդեո պորտալներ(3) և սոցիալական ցանցեր(3):

Մայիս ամսին «Circle.am»-ում գրանցված հայկական առաջատար 100 կայքերի ցուցակից դուրս են մղվել 6 նախագիծ` Zlm.am, Express.am, Arxangelo.wordpress.com, Armstat.am, Harevannerov.com և Bazar.am: Առաջատար 100 կայքերի ցուցակում են հայտնվել Paparazzi.am, Azdagir.am, Totalfootball.am, Armjan.wordpress.com, Armradio.am, Nv.am:

Ապրիլ-մայիս ամիսների ընթացքում առավել մեծ առաջընթաց արձանագրած կայքերն են` Merojax.net և Druzja.am:

Հայաստանյան այցելություններ

Ապրիլի սկզբից «Circle.am» համակարգը սկսել է հաշվել գրանցված կայքերի հայաստանյան այցելությունները: Ներկայացնում ենք հայաստանյան այցելությունների առավել շատ  քանակ ունեցող կայքերի առաջատար տասնյակը:

Ապրիլ ամսին սույն տասնյակը գլխավորել է A1plus.am կայքը (հայաստանյան այցելություններ` 60%), երկրորդ տեղը զբաղեցրել է tert.am (59%) լրատվական նախագիծը, իսկ առաջին եռյակը եզրափակել է armenia-online.ru (25%) սոցիալական ցանցը: Hayland.am (43%) սոցիալական ցանցը 4-րդ տեղում է: 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում auto.am (87%) պորտալը, 6-րդը druzja.am (80%) սոցիալական ցանցն է: Վերջինիս հաջորդում է Rate.am-ը  (87%): Aravot.am (58%) և Panorama.am (47%) լրատվական նախագծերը համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղերում են: Տասնյակը եզրափակում է Spyur.am (69%) կայքը:

Մայիսի տվյալներով` հայաստանյան այցելությունների ցուցանիշներով առաջատար տասյնակը գլխավորում է Tert.am (+1 հորիզոնական, հայաստանյան այցելություններ` 61%) լրատվական նախագիծը: Առաջին տեղից երկրորդ տեղ է նահանջել A1plus.am-ը (61%): 3-5-րդ տեղերում երեք սոցիալական ցանցեր են` Armenia-Online.ru (27%), Hayland.am (44%) և Druzja.am (82%): Auto.am (87%) ազգային ավտոպորտալը ապրիլի համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և հայտնվել 6-րդ տեղում: 7-րդ և 8-րդ տեղերում են Rate.am (89%) և Aravot.am (61%) կայքերը, որոնք պահպանել են իրենց տեղերը: Տասնյակում է հայտնվել Armsport.am (78%) սպորտային լրատվական նախագիծը: Spyur.am-ը  կրկին 10-րդն է (73%):

Տեխնիկական տվյալներ

Մայիսի վերջի տվյալների համաձայն  «Circle.am»-ում գրանցված կայքերի 51%-ի դոմենր .am է: .am դոմենների մասնաբաժինը շարունակում է կրճատվել: Փետրվար ամսից սույն ցուցանիշն արդեն նվազել է 2 տոկսոային կետով: .com դոմենների մասնաբաժինը մարտի տվյալների համեմատ աճել է 1 տոկոսային կետով և կազմել 29%: .ru և մնացած բոլոր դոմենային գոտիների ցուցանիշները չեն փոփոխվել` համապատասխանաբար  8% և 12%: Մայիսի վերջի դրությամբ «Circle.am»-ում գրանցված կայքերի 78%-ի հոսթինգը գտնվում է արտասահմանում: Մարտի վերջի տվյալների համեմատ սույն ցուցանիշն աճել է 1 տոկոսային կետով:

 

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report: Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն ենք հայտնում Էդուարդ Այվազյանին:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 30-35%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 75-85%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:
 

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75