ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՕՊԵԿԻ ԿՈՂՄԻՑ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿԿՐՃԱՏՎԻ ՕՐԵԿԱՆ 800 ՀԱԶԱՐ ԲԱՐԵԼՈՎ
Բլումբերգը հայտնում է, որ ըստ Պետրոլոջիսթիքս ընկերության մասնագետների ՕՊԵԿ անդամ երկրներում նավթի արտահանում սեպտեմբեր ամսին կկրճատվի օրեկան 800 հազար բարելով:
Պետրոլոգիսթիքսի հիմնադիր Կոնրադ Հերբերը հայտնել է, որ ՕՊԵԿ անդամ 13 երկրները սեպտեմբեր ամսին համաշխարհային շուկա կարտահանեն 32,6 միլիոն բարել օրեկան, իսկ օգոստոսին այդ թիվը կազմում էր 33,4 միլիոն բարել:
Պետրոլոջիսթիքի տվյալներով սեպտեմբեր ամսին Սաուդյան Արաբիայի կողմից արտահանվղ նավթի ծավալները կրճատվել են օրեկան 220 հազար բարելով և հասել են 9,55 միլիոն բարել օրեկան ծավալին: Իրանի մոտ նավթի արտահանումը կրճատվել է 350 հազար բարելով և կազմել է 4,05 միլիոն բարել օրեկան: Նավթի արտահանում կրճատվել է նաև Նիգերայում և Իրաքում: