18/06/2010 13:35
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը նախագահել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է 2002-2010 թթ. կտրվածքով լճի մակարդակի բարձրացման դինամիկան` տարեկան միջինը 0.36 մ։ Նա զեկուցել է, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցով նախատեսվում է 23 տարում` 2009-2031 թթ. ընթացքում, լճի մակարդակի բարձրացումն իրականացնել 4.65 մետրով` յուրաքանչյուր տարի միջինը 15-20 սմ։ Սակայն ջրի մակարդակի առաջանցիկ բարձրացման հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ։ Դրանց լուծման նպատակով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի, ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի և կապի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարների հրամաններով ստեղծված աշխատանքային խմբերն ուսումնասիրել են Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հեռանկարային պատկերը և անհրաժեշտ միջոցառումների ծավալները։
ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները։
Ամփոփելով խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքներն ու առաջարկությունները` վարչապետը հանձնարարական է տվել բոլոր նախարարություններին և գերատեսչություններին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել իրենց բնագավառում առկա խնդիրներն ու իրենց կողմից առաջարկվող լուծումները։
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
