
LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 18/06/10
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ երեկոյան ավարտված առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները շարժվել են տարբեր ուղղություններով:
Ալյումինի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 1984.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 6518.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.38%-ով և կազմել 19741.0 դոլար, անագի գինը նվազել է 2.27%-ով և կազմել 17357.0 դոլար, կապարի գինն աճել է 0.43%-ով և կազմել 1738.50 դոլար, ցինկի գինը նվազել է 2.46%-ով և կազմել 1768.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.16%-ով և կազմել 33500.0 դոլար, իսկ կոբալտի գինը նվազել է 2.53%-ով և կազմել 38500.0 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: