22/06/2010 14:51
ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը հունիսի 22-ի նիստում, որը վարում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացում է կատարվել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պարբերականների թողարկման և հրապարակման կարգն ու պայմանները» որոշման մեջ:
Խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ 2010-2011 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Կեմպես» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը:
Խորհրդի որոշմամբ` ուժը կորցրած է ճանաչվել «ՏԻԱՐ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 167 և «ԲԱԶՄԱԲԵՐ» ՓԲԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 166 լիցենզիաները` իրենց դիմումների համաձայն:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
