22/06/2010 15:57
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԵՀՔ ՀՀ-ԵՄ 2009-2011ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Նիստի օրակարգով քննարկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի 2009-2011 թվականների միջոցառումների կատարման ընթացքը։ ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են վարչապետին նշված ժամանակահատվածում իրականացված միջոցառումների և որոշ միջոցառումների չկատարման կամ ժամանակին չկատարման մասին։
Անդրադառնալով ՀՀ պետական գերատեսչությունների կողմից իրականացման ենթակա միջոցառումներին` վարչապետն ընդգծել է որոշ միջոցառումների վերանայման և վերաշարադրման անհրաժեշտությունը։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ պետական գերատեսչությունների ղեկավարներին մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել միջոցառումների իրականացման արդյունքում արձանագրված առաջընթացի վերաբերյալ։
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
