ՀՀ ԿԲ – ՎԵՐԱՎԱՐԿԱՆՇՎԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկանում են, որ վերավարկանշվել են մի շարք ձեռնարկություններ:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ», որը շնորհվել էր 04.03.2009թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը շնորհվել էր 30.01.2009թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Անտարես» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ -», որը շնորհվել էր 04.03.2009թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ +» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 04.03.2009թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը շնորհվել էր 04.03.2009թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին` շնորհելով «Գ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ», որը շնորհվել էր 28.11.2008թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Օնիքս ԳԸ» ԲԲԸ-ին` շնորհելով «Դ+» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ -», որը շնորհվել էր 30.04.2009թ.:
ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի վարկանշումը` ձեռնարկության կողմից համագործակցության բացակայության պատճառով: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը շնորհվել էր 14.03.2008թ.: