ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նախաձեռնությունը Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնինն է, որն ամեն տարի սեմինարներ է կազմակերպում Հունգարիայի մայրաքաղաքում: Այս տարի առաջին անգամ որոշվել է միջազգային սեմինարն անցկացնել Հայաստանում:
2005թ-ին հինմադրված Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի նպատակն է միջին, արեւելյան եւ հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում զարգացնել ազատ մրցակցության օրենսդրությունն ու քաղաքականությունը: Կենտրոնի կողմից Երեւանում կազմակերպվող սեմինարն այս առաքելության մի մասն է:
Սեմինարի օրակարգում ընդգրկված են գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության, հակամրցակցային համաձայնությունների եւ ակնհայտ բարձր գնագոյացման դեպքերի բացահայտման խնդիրներին նվիրված հարցեր:
Սեմինարի օրակարգն, ի դեպ, նախատեսում է ոչ միայն տեսական հարցերի ներկայացում, այլեւ Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարած կոնկրետ գործերի դիտարկում, քննարկում եւ նմանատիպ գործերի վարման միջազգային փորձի համեմատություն:
Սեմինարին մասնակցելու են 14 երկրների մրցակցային մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների մրցակցային խորհրդի ղեկավար աշխատողներ եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության 7 միջազգային փորձագետ: