Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 16-ՐԴ ՆԻՍՏԸ
27/06/2010 17:36
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 16-ՐԴ ՆԻՍՏԸ

Հունիսի 26-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 16-րդ նիստը։ Նիստում բացման խոսքով հանդես է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 

Վարչապետը ներկայացրել է ՀՀ համախառն ներքին արդյունքի 5 ամսվա պաշտոնական վիճակագրական տվյալները։ Նա նշել է, որ արձանագրված 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է երեք գործոնով։ Առաջին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ վերականգնվում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1 տոկոս աճ, շինարարության ոլորտում` շուրջ 12 տոկոս աճ, ընդ որում` ապրիլի համեմատ մայիսին Հայաստանում շինարարության ծավալները երկու անգամ կրկնապատկվել են։ Նկատվում է գործազրկության նվազում, և աշխատավարձի աճի միտումները պահպանում մասնավոր և պետական հատվածներում։ 

Որպես երկրորդ կարևոր գործոն` կառավարության ղեկավարն առանձնացրել է ՀՀ կառավարության ընդլայնողական քաղաքականության արդյունքում իրականացված հակաճգնաժամային միջոցառումները` նպատակաուղղված փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մասնավորապես օրենսդրական փոփոխություններ, հարկային հաշվետվությունների կրճատում ու հարկային արտոնությունների ավելացում, հաստատագրված վճարների ինստիտուտի և պարզեցված հաշվապահական հաշվառման կանոնների ներդրում։ Կարևորվել են նաև վարկային միջոցներով ճանապարհաշինության, ոռոգման և խմելու ջրի ոլորտներում իրականացված աշխատանքները։

Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2010 թվականի առաջին վեց ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերի ցուցանիշները` նշելով, որ դրանք կազմում են մոտավորապես 270 մլրդ դրամ, ինչի արդյունքում ծրագիրը գերազանցվել է 11,6 տոկոսով. «Դա նշանակում է, որ կկարողանանք ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մեջ։ Դա կլինի մոտավորապես 4.5 տոկոսի շրջանակներում` պլանավորված 6.5 տոկոսի փոխարեն»։ 
Երրորդ գործոնը, ըստ վարչապետի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունքում նկատվող փոխարժեքի կայունացումն է, որը դրական է ազդում գների մակարդակի վրա։ Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Արդեն մտնում ենք դեֆլյացիոն փուլ. մոտակա երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա, և տարեկան կտրվածքով 5-6 տոկոսը իրատեսական ցուցանիշ կլինի»։ 

Կարևորելով ՀՀ կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը` վարչապետը նշել է. «Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որը ներառում էր շուրջ 50 օրենքներ, այդ թվում նաև` 10 մայր օրենք։ Հայաստանի Հանրապետությունում ներդնում ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ։ 2011 թ. հունվարի 1-ից իրենց աշխատանքը կսկսեն կամավոր կուտակային հիմնադրամները։ 2013 թ. ուժի մեջ կմտնի միասնական սոցիալական հարկը, որը ենթադրում է սոցիալական վճարի և եկամտահարկի միասնական օրենսդրություն և մեխանիզմներ։ 2014 թ.-ից կգործի պարտադիր կուտակային համակարգը, որը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր` մինչև 40 տարեկան աշխատանք ունեցող քաղաքացիները պարտավոր են իրենց եկամուտներից 5 տոկոս կուտակել իրենց ապահով ծերության համար»։ 

Մակրոտնտեսական կայունացման և ֆինանսական շուկաների զարգացման առումով կառավարության ղեկավարն ընդգծել է 2011 թ. հունվարի 1-ից պարտադիր ապահովագրական համակարգի ներդրման կարևորությունը և այդ նպատակով Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ «Հասարակական ծառայությունների մասին» օրենքի ընդունումը, ինչը թույլ կտա առավել թափանցիկ դարձնել նախարարների և պատգամավորների գործունեությունը։ Մասնավորապես, նախատեսվում է միասնական էլեկտրոնային ռեգիստրի ստեղծում, որտեղ 500 պաշտոնատար անձինք կներկայացնեն հայտարարագրեր իրենց և իրենց հետ փոխկապակցված անձանց մասին։
Նիստի օրակարգի շրջանակներում ՀԱՄՀ գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը զեկուցել է զբոսաշրջության, առողջապահության և ցանցերի հասանելիության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։ Քննարկվել են Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման, զբոսաշրջային նոր արդյունքի մշակման ու առաջխաղացման հեռանկարները։ Խորհրդի անդամներին են ներկայացվել յուրաքանչյուր ծրագրային ոլորտի համար ղեկավարող խորհուրդների ստեղծման նախաձեռնությունը և 2010 թ. մի շարք երկրներում նախատեսվող Ազգային մրցունակության հիմնադրամի հանրային իրազեկման արշավի կազմակերպումը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98