28/06/2010 10:07
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԱՆԿԵՐԸ ԵՎ ՀԵՋ-ՖՈՆԴԵՐԸ ԿԾԱԽՍԵՆ 19 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամերիկյան բանկերը և հեջ-ֆոնդերը ֆինանսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով կծախսեն շուրջ 19 մլրդ դոլար: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն` այս ցուցանիշն իր մեջ ներառում է նաև բյուջետային այն բոլոր հնարավոր միջոցները, որոնք նախատեսվում է որպես ֆինանսական աջակցություն տրամադրել բանկերին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի զարգացման ներկայիս փուլում ֆինանսական բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
Հատկանշական է, որ նախատեսված բարեփոխումների շրջանակներում առավել խոշոր բանկերի (որոնց ակտիվները գերազանցում են 50 մլրդ դոլարը) և հեջ-ֆոնդերի (որոնց տնօրինության տակ գտնվում է ավելի քան 100 մլրդ դոլար) նկատմամբ կարող է կիրառվել նոր հարկատեսակ: Բացի այդ, բանկերին չի թույլատվի սեփական միջոցների հաշվի իրականացնել առևտրային գործառնություններ արժեթղթերով, ինչպես նաև կսահմանափակվի հեջ-ֆոնդերում ներդրումներ կատարելու բանկերի իրավունքը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
