Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը
18/09/2020 11:24
Կիսվել

Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը

Առաջին անգամ Հայաստանում և Հարավկովկասյան տարածաշրջանում. Վիվա-ՄՏՍ-ը համագործակցում է Microsoft-ի հետ՝ գործարկելու աշխարհում առաջատար Azure Stack ամպային պլատֆորմը  

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը նախագործարկում է Azure Stack ամպային պլատֆորմը: Սա այս ամպային պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից:[1]

Azure Stack ամպային պլատֆորմի՝ Վիվա-ՄՏՍ-ի ներկայացրած առաջարկից օգտվող ընկերությունը հնարավորություն կստանա նվազեցնել սեփական լուծումների մշակման ծախսերը, ինչպես նաև արագացնել իր ապրանքատեսակների գործարկումը միջազգային շուկաներում: Բիզնես-հաճախորդները կկարողանան ստեղծել ժամանակակից հիբրիդային հավելվածներ՝ միաժամանակ օգտագործելով Վիվա-ՄՏՍ-ի՝ տվյալների լոկալ վերամշակման կենտրոնների և Microsoft-ի գլոբալ ենթակառուցվածքի հնարավորությունները: Հաճախորդները հնարավորություն կունենան ընտրելու, թե որտեղ պահպանել տվյալները, ինչպես նաև գործարկել վիրտուալ մեքենաներ (virtual machines)` իրենց սեփական թե գործընկեր ընկերության տվյալների կենտրոններում (data centers), լինի դա Հայաստանում թե աշխարհի տարբեր տարածաշրջաններում տեղակայված տվյալների կենտրոններում, որտեղ Microsoft Azure-ը ներկայացված է: Microsoft Azure-ը ներառում է բիզնես-լուծումների համապարփակ գործիքակազմ՝ հասանելի ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ՝ համացանցի միջոցով:

Ստանալով մուտքի հնարավորություն Հայաստանում տեղակայված Azure Stack պլատֆորմի հիմքով մատուցվող ծառայություններին՝ բիզնես-հաճախորդները կարող են տվյալների  մշակումն իրականացնել երկրի ներսում: Այս ծառայությունների օգտագործումը թույլ կտա նվազեցնել աշխատանքի նոր պայմաններին հաճախորդի աշխատակազմի և տեխնոլոգիական լուծումների ադապտացման ծախսերը: Հիբրիդային սցենարներում տեղական միջավայրի և հանրային օգտագործման համար նախատեսված ամպային միջավայրի սահուն ինտեգրումը թույլ է տալիս ապահովել ՏՏ ենթակառուցվածքի անխափան աշխատանք, արագացնել հաճախորդի նոր բիզնես-համակարգերի գործարկումն ու ապահովել անհրաժեշտ ճկունություն: Azure Stack-ը, որը տեղակայված է Վիվա-ՄՏՍ-ի ամպային պլատֆորմի վրա, նաև կնպաստի ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի օպտիմալացմանը՝ վերացնելով կապիտալ ծախսեր կատարելու անհրաժեշտությունն ու օպտիմալացնելով գործառնական ծախսերը, ինչը կբարձրացնի ՏՏ գործընթացների արդյունավետությունը և կօգնի ստեղծել զարգացման հեռանկարներ. հաճախորդները կվճարեն ծառայությունների դիմաց հետևյալ սկզբունքով՝ «վճարում միայն օգտագործված ծավալի համար»:

«Microsoft-ի հետ համագործակցությունը և տվյալների մշակման մեր սեփական կենտրոններից Azure ամպային ծառայություններ առաջարկելը մեզ թույլ կտան ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված մեր ամպային ծառայությունների տեսականին՝ հաճախորդների համար ապահովելով թվային լուծումների ոլորտում առաջատար, ժամանակակից, պլատֆորմի հենքով աշխատող ամպային ծառայությունների հասանելիություն: Հայաստանյան ընկերությունները կկարողանան արագացնել իրենց մուտքը համաշխարհային շուկաներ, այդ թվում նաև՝ ՏՏ շուկաներ, իսկ միջազգային կորպորացիաները կկարողանան ավելի մեծ հաջողության հասնել՝ ավելի մոտենալով հայ սպառողին: Վիվա-ՄՏՍ-ը հերթական կարևոր քայլն է կատարում թվային ծառայությունների օպերատոր դառնալու ճանապարհին, ինչպես նաև նման հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Microsoft Azure-ը հանդիսանում է ամպային IaaS (ենթակառուցվածք՝ որպես ծառայություն) և PaaS (պլատֆորմը՝ որպես ծառայություն) առաջատար, որն ապահովում է ավելի քան 200 նախապես կոնֆիգուրացված ծառայությունների օժանդակում: Դա հնարավորություն կտա Վիվա-ՄՏՍ-ին իր հաճախորդներին հանելի դարձել իր մեյնֆրեյմը և մշակել ծրագրեր ու լուծումներ, որոնք հարմարեցված են որոշակի բիզնես կարիքների համար։ Azure-ը տարբեր մեծության ընկերությունների համար ապահովում է արդյունավետություն, մատչելիություն, ճկունություն, կիբերանվտանգություն, շարժունություն և արտադրողականություն: Համաշխարհային ընկերությունները Azure-ը ճանաչել են որպես կորպորատիվ միջավայրի համար ամենահասանելի և հուսալի հիբրիդային ենթակառուցվածք և ամպային լուծում:

Վիվա-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ցանցի ամենալայն ընդգրկումը և մատուցում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ Հայաստանի ողջ տարածքում: Սրտում ունենալով հայ ժողովրդի շահերը լավագույնս իրագործելու ձգտումը՝ 2005 թվականի հուլիսի 1-ին իր ստեղծումից ի վեր և շատ կարճ ժամանակահատվածում Վիվա-ՄՏՍ-ը կարողացավ կառուցել համազգային ցանց և հաճախորդների նշանակալի բազա: Վիվա-ՄՏՍ-ը խրախուսում է նորարարությունները և ձգտում է մշտապես լինել ցանկացած զարգացման առաջնագծում, որը կարող է նպաստավոր լինել հայաստանյան բջջային կապի շուկայի համար:  Ընկերությունը հետևում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտի) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի) ուղեցույցներին: Մանրամասների համար կարող եք այցելել www.mts.am կայք:

«Մոբիլնիե Տելեսիստեմի» ՓԲԸ-ն  («ՄՏՍ») հեռահաղորդակցման առաջատար խումբն է Ռուսաստանում և ԱՊՀ-ում, որն առաջարկում է բջջային և ֆիքսված ձայնային ծառայություններ, լայնաշերտ ցանց, վճարովի հեռուստատեսություն, ինչպես նաև կոնտենտի և զվարճանքի ծառայություններ աշխարհի ամենաարագ զարգացող տարածաշրջաններից մեկում: Ներառյալ դուստր ձեռնարկությունները, Խումբը ծառայություններ է մատուցում ավելի քան 86.8 միլիոն բջջային բաժանորդների համար Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: Սկսած 2000թ.՝ ՄՏՍ-ի  3-րդ մակարդակի ամերիկյան դեպոզիտար ստացականները (ADRs) շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (բորսայի նշան՝ MBT): ՄՏՍ Խմբի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ www.mtsgsm.com:

[1] (https://www.binbox.com/azure)

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85