Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
29/06/2010 12:57
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Այսօր` hունիսի 29-ին, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկը և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը հրավիրել էին համատեղ մամլո ասուլիս, որի շրջանակներում հայտարարվեց Հայաստանում Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի գործունեության մեկնարկի մասին:

Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիան ստեղծվել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի համագործակցության շրջանակներում և նպատակ ունի օժանդակել Հայաստանում գործող ներմուծում և արտահանում իրականացնող ընկերություններին առավելագույնս օգտվելու առկա առևտրային հնարավորություններից: Էյչ-Էս-Բի-Սի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի այս նախաձեռնությամբ միջազգային առևտրում բիզնեսը զարգացնելու նպատակ ունեցող ընկերություններին կներկայացվեն սեմինար-դասախոսություններ և առևտրի օժանդակման այլ ծառայություններ:   

Ինչպես ասուլիսի շրջանակներում նշեց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Գևորգյանը` Ակադեմիայի սեմինարները կանցկացվեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Առևտրի Ֆինանսավորման Ծառայությունների մասնագետների կողմից, որոնք իրենց գիտելիքները կփոխանցեն ինչպես արտաքին առևտրում ակտիվ ներմուծում և արտահանում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և ֆինանսական տնօրեններին, այնպես էլ նրանց, ովքեր միջազգային առևտրի բնագավառը համարում են հեռանկարային իրենց բիզնեսի համար: Նա նաև նշեց, որ միջազգային առևտրի ոլորտում աջակցության տրամադրումը Էյչ-Էս-Բի-Սի Բանկային Խմբի գլոբալ նախաձեռնությունն է, և որ Էյչ-Էս-Բի-Սի Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիաները հաջողության են հասել Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերի գործունեության մի շարք երկրներում, մասնավորապես Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում և Վրաստանում:

Ինչպես իր խոսքում նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր Գործադիր Տնօրեն Աստրիդ Քլինֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկային Խումբը ստեղծվել է դեռևս 1865 թվականին` նպատակ ունենալով զարգացնել միջազգային առևտուրը տարբեր երկրների միջև, և այսօր էլ բանկը, ունենալով բավականին մեծ փորձ միջազգային առևտրի ֆիննսավորման ոլորտում, նպատակ է հետապնդում աջակցել Հայաստանի ՓՄՁ ոլորտին` իրականանցել գործառնություններ միջազգային առևտրի ոլորտում:

Ակադեմիայի սեմինաները կիրականացվեն ամիսը երեք անգամ: Ակադեմիայի առաջին սեմինարի ընթացքում հատուկ շեշտադրմամբ կներկայացվեն միջազգային առևտրի‎ ֆինանսավորման գործիքները և լուծումները, միջազգային առևտրում առկա ռիսկերը և դրանց նվազեցման եղանակները, միջազգային շուկաներ մտնելու առավել արդյունավետ ուղիների ընտրությունը, միջազգային առևտրում ներգրավման գործընթացները: Առաջին միջոցառմանը կմասնակցեն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի հաճախորդները:

Առաջիկա սեմինարներին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել` զանգահարելով Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան` 515 000 կամ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿի կենտրոնական գրասենյակ` 541 648:

Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է աշխարհի ֆինանսական և բանկային ծառայություններ մատուցող խոշորագույն կազմակերպություններից մեկը, որի միջազգային ցանցը բաղկացած է աշխարհի 88 երկրներում և տարածքներում գործող ավելի քան 8,000 գրասենյակներից: Առևտրի Ֆինանսավորման Ակադեմիայի պրակտիկան կիրառվում է Խմբի անդամ մի շարք բանկերի կողմից և նախատեսված է արտահանում և ներմուծում իրականացնող ընկերությունների համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, հանդիսանալով աշխարհում միջազգային առևտրի ֆինանսավորման առաջատար Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ, մոտ ապագայում նախատեսում է նաև Էյչ-Էս-Բի-Սի Խմբի անդամ բանկերից հրավիրել միջազգային առևտրի փորձագետներ ու նպատակային շուկաների բարձրակարգ մասնագետներ, որոնք Ակադեմիայի սեմինարների մասնակիցներին կփոխանցեն արտերկրում բիզնեսի զարգացման հնարավորությունների վերաբերյալ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի 140-ամյա փորձը:

 

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02