Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
29/06/2010 13:19
Կիսվել

ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: «Լվածաղիկ Զանգեզուրի» հուշադրամը թողարկվել է «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հուշադրամի դիմերեսի դաշտի ձախում պատկերված է  «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը, որի ծաղկաթերթիկների պատկերը անցնում և շարունակվում է   դարձերեսին: Դիմերեսի դաշտի աջում եզրաշուրթի մոտ պատկերված է երկու ծաղկաթերթիկ, որից ներքև եզրաշուրթի մոտ մանր տառատեսակով նշված է թողարկման տարեթիվը` «2010»: Դաշտում ծաղկի և ծաղկաթերթիկների միջև ոճավորված պատկերներ են: Դաշտի ներքևի մասում երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` ՙ«1000» և «ԴՐԱՄ»:  Եզրաշուրթի շրջագծով վերևում հա¬երեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են համապատասխանաբար` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված են «Լվածաղիկ Զանգեզուրի» ծաղիկը և ցողունները: Ծաղկի պատկերից ներքև մանր տառատեսակով նշված է հուշադրամի մետաղի և  հարգի պայմանական գրառումը` «Ag 925»: Եզրաշուրթի շրջագծով վերևի աջում հայերեն, իսկ ներքևի ձախում լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը համապատասխանաբար` «ԼՎԱԾԱՂԻԿ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ» և «Tanacetum zangezuricum»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ, 9250, զանգվածը` 28,28 գ, տրամագիծը`38,61 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը` մինչև 10000 հատ:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11