Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24%-ՈՎ
29/06/2010 15:26
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24%-ՈՎ

2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 234.7 մլրդ դրամ և ապահովել առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 91.7%-ը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24% ով կամ 45.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով: 

ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` hարկերի և տուրքերի 49.2%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է շուրջ 115.4 մլրդ դրամ և 38.3% ով կամ 31.9 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ ի մուտքերից շուրջ 76.1 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 39.3 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Մուտքերի աճ է արձանագրվել և ՀՀ սահմանին հարկումից, և ապրանքների ու ծառայությունների ներքին շրջանառությունից ստացվող մուտքերի գծով, ընդ որում, վերջիններիս աճի տեմպը գերազանցել է ներմուծումից ստացվող եկամուտների աճի տեմպին: 

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 17.2 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 12.4 մլրդ դրամ, որից շուրջ 5.7 մլրդ դրամ` բենզինի և դիզելային վառելիքի, 4.8 մլրդ դրամ` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 4.9 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 9.4% ով կամ 1.5 մլրդ դրամով: 

2010 թվականի հինգ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 16.2%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 37.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն էական փոփոխություն չեն կրել:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 28.3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 32.8%-ով կամ 7 մլրդ դրամով: 

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 12.6 մլրդ դրամ` 28.5%-ով կամ 2.8 մլրդ դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: 
2010 թվականի հունվար-մայիս ամիսներին բյուջե են մուտքագրվել շուրջ 6.7 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին կիսամյակի համար ծրագրված մուտքերի 76.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն մնացել է գրեթե անփոփոխ:

Գործունեության առանձին տեսակներից հունվար-մայիս ամիսների ընթացքում գանձված հաստատագրված վճարները կազմել են 8.8 մլրդ դրամ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.8%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշի համեմատ նվազել է 4.2%-ով կամ 391.1 մլն դրամով: Մասնավորապես` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում արձանագրվել է հիմնականում առևտրի իրականացման վայր կազմակերպելու, առևտրի իրականացման վայրից դուրս գտնվող` խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու և ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեության կազմակերպման համար գանձվող հաստատագրված վճարների գծով:

2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 3.2 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 73.9%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման և ՀՀ ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար անձվող վճարների աճով: 

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել 4.6 մլրդ դրամ այլ հարկեր: Մասնավորապես` ավելի քան 1.4 մլրդ դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 163.9 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, 1.1 մլրդ դրամ` ճանապարհային վճարները, 644.7 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 9.3 մլն դրամ` արտոնագրային վճարները, 678.3 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար ՙՀարկերի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 13.5 մլն դրամ` ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային և մաքսային պարտավորությունների մարման համար պետական բյուջեից իրականացվող վճարումները և 527.8 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն ավելացել է 60.2%-ով կամ 1.7 մլրդ դրամով: 
 

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 45.2 մլրդ դրամ` 92%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 16.8%-ով կամ 6.5 մլրդ դրամով: 
 
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11