Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՊԵԿ-ը լրացրել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը
22/09/2020 17:32
Կիսվել

ՊԵԿ-ը լրացրել է Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքը

Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը. նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա

Դատարանը բավարարվել է նաև Մինասյանի մտերիմ անձանցից` Լ.Արևշատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը

Ելնելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի հասարակական մեծ հնչեղությունից և հանրության հետաքրքրվածությունից, Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2020թ.-ի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, քրեական գործով մեղադրյալ Միքայել Արայի Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Կոմիտեն հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախկինում ներկայացված միջնորդությունները մերժվել էին բացառապես քրեադատավարական ընթացակարգային նորմերի հիման վրա, և դրանց ընթացքում դատարանների կողմից քննության առարկա չէին դարձել և անդրադարձ չէր կատարվել Մ.Մինասյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածին և կալանավորման հիմքերին, բացառությամբ 06.05.2020թ.-ի դատական ակտի, որով քննարկվել և վերլուծվել էր Մ.Մինասյանին մեղսագրվող մեղադրանքի հիմնավոր կասկածի և կալանավորման հիմքերի առկայությունը, որը դատարանի կողմից գնահատվել էր իրավաչափ: Սակայն հիշյալ դատական ակտը, պաշտպանական կողմի բողոքի հիման վրա, բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից և ուղարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Ընդ որում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կրկին քննարկման առարկա չէին դարձել մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները և կալանավորման հիմքերը:

Վերը նշված գործընթացներին զուգահեռ շարունակվել է նաև քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 03.09.2020թ.-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Մ.Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փոփոխելու և լրացնելու մասին, ու նույն օրը Մ.Մինասյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 310-րդ հոդվածով, 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հինգ դրվագ), որից հետո մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նոր միջնորդություն է ներկայացվել դատարան, ինչը, ինչպես արդեն վերը նշվել է, բավարարվել է դատարանի 22.09.2020թ.-ի որոշմամբ:

Բացի այդ՝ քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ Մ.Մինասյանը կատարել է իր մտերիմ անձանցից Լեոնիդ Էդուարդի Արևշատյանի օժանդակությամբ, ով հանդիսացել է Մ.Մինասյանին պատկանող կազմակերպությունների փաստացի ղեկավարն ու դրանց գործունեության կոորդինատորը: Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-310-րդ հոդվածով, 38-310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը նույնպես բավարարվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83