29/06/2010 16:57
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂՂՎԵԼ Է 10,2 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից 10.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 53.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 7.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 101.9%-ով կամ 5.1 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 7.1 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 81%-ը և 1.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 34 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 32.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 606.3 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին, 38.6 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 13.5 մլրդ դրամի դոտացիաներ` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 83.3%-ը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 76.7%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 21.8% ով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:53 07/09/26
10:31 07/09/26
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
