29/06/2010 17:30
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ԱՐՏԱՔԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ 57%-Ը
2010 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -5.0 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 57%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն անցած ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 3.5 մլրդ դրամ, որից 2.4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 119.1 մլն դրամ` ԳԶՄՀ նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 552.9 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 444.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 18.8 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը:
Անցած ժամանակահատվածում 14.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 44.8 մլն դրամի վճարում, որը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 713.2 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 1.2 մլրդ դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված դրամաշնորհային միջոցների մնացորդը:
23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
Արծաթ
785.19
+19.96
17:53 23/06/26
