Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Ռոստելեկոմ. Այսուհետ հնարավոր է դիտել Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները
24/09/2020 11:20
Կիսվել

Ռոստելեկոմ. Այսուհետ հնարավոր է դիտել Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները

Սեպտեմբերի 23-ից սկսած «Ռոստելեկոմ» ընկերության Սմարթ հեռուստատեսության բոլոր բաժանորդներին հասանելի են համաշխարհային բարձր վարկանիշ վայելող Viasat ընկերության բոլոր հեռուստաալիքները։

Viasat hեռուստաալիքները առանձնանում են իրենց տարաբնույթ և բազմաժանր բովանդակությամբ՝ ֆիլմեր, ուսուցողական, ժամանցային, սպորտայինև այլ, ապահովելով ընկերության բաժանորդների հետաքրքիր հեռուստաժամանցը։

Բացառապես «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդները հնարավորություն կունենան վայելելու Viasat ալիքների VIP փաթեթը՝ ի հավելումն ընկերության մյուս հեռուստաալիքների։

Viasat ընկերության կողմից ներկայացվող հեռուստաալիքները հետևյալն են.

  • Viasat Explore – այս հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր մշտապես փնտրում են նոր արկածներ, արտասովոր զգացողություններ՝ նորովի բացահայտելով մեզ շրջապատող աշխարհը
  • Da Vinci – իր ոճի մեջ եզակի այս ուսուցողական հեռուստաալիքն օգնում է բոլոր տարիքի հետաքրքրասերներին ճամփորդել գիտության անծայրածիր աշխարհում՝ վերածելով ուսուցումը հետքրքիր ժամանցի
  • Viasat Nature – այս հեռուստաալիքով խոսում է բնությունը՝ պատմելով մեր մոլորակի զարմանահրաշ գեղեցկության ոգևորիչ պատմությունը
  • Viasat History – հեռուստաալիքի միջոցով հնարավոր է ճանապարհորդել պատմության ամենագաղտնի անկյուններով՝ բացահայտելով մարդկային քաղաքակրթության զարգացումը հեղինակավոր պատմաբանների տեսանկյունից
  • TV 1000 – հազար ֆիլմ՝ համաշխահային կինոարտադրության լավագույններից
  • TV 1000 Action – անսպառ էներգիա և ադրենալին Action ժանրի լավագույն ֆիլմերից
  • TV 1000 Русское Кино – այս ալիքով հնարավոր է հանդիպել ռուսական կինոյի հին և բարի կերպարներին՝ միևնույն ժամաակ բացահայտելով նորերին։

Viasat VIP փաթեթում կարելի է դիտել

  • VIP Premiere –ամենասպասված կինո-պրեմիերաները,
  • VIP Megahit – համաշխարհային կինոհիթերը, օսկարակիրներն ու բլոքբաստերները,
  • VIP Comedy –ամենասիրելի կինոժանրը՝կատակերգություն, որը կբարձրացնի ցանկացած հեռուստադիտողի տրամադրությունը,
  • VIP Serial – լավագույն սերիալները,
  • Viasat Sport – սպորտային ուշագրավ հանդիպումներ, արդի ուժեղագույն մարզիկներ՝ ուղիղ եթերից, պրոֆեսիոնալ մեկնաբանմամբ,
  • Viasat Nature/Viasat History HD – 2 ալիքմեկկոճակիտակ՝ HD որակով:

Հարկ է նշել, որ «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդներն ունեն շուկայում  բացառիկ հնարավորություն անմիջապես հեռուստաէկրանից բաժանորդագրվելու Viasat ընկերության այն հեռուստաալիքներին, որոնք ներառված չեն իրենց փաթեթում՝ սկսած ընդամենը 190 դրամ ամսավճարից:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ–ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25