Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Հոկտեմբերին վերականգնվել են նավթի մատակարարումները՝ Սաուդյան Արաբիայից Չինաստան
23/11/2026 11:33
Կիսվել

Հոկտեմբերին վերականգնվել են նավթի մատակարարումները՝ Սաուդյան Արաբիայից Չինաստան

Սաուդյան Արաբիայից նավթի արտահանման վերականգնումը թույլ է տվել Չինաստանին հոկտեմբերին 9%-ով ավելացնել նավթի ընդհանուր ներմուծումը։ Այս մասին վկայում են ՉԺՀ Գլխավոր մաքսային վարչության տվյալները։

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Չինաստան օրական շուրջ 700 հազար բարել նավթ մատակարարած թագավորությունը հոկտեմբերին կարողացել է այդ ծավալը հասցնել օրական 1.86 մլն բարելի։ Սա 12%-ով ավելի է նաև 2025 թվականի հոկտեմբերի ցուցանիշից։ Մատակարարումների վերականգնման շնորհիվ Սաուդյան Արաբիան կրկին դարձել է Չինաստան նավթ մատակարարող երկրորդ խոշոր երկիրը։

Վարկանիշի անփոփոխ առաջատարը Ռուսաստանն է, որը հոկտեմբերին Չինաստան է մատակարարել օրական միջինը 2.36 մլն բարել նավթ։ Այս ցուցանիշը սեպտեմբերի համեմատ ընդամենը 2%-ով պակաս է, սակայն 2025 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 10%-ով ավելի։ Միաժամանակ Պեկինի՝ ռուսական նավթի ձեռքբերման ծախսերը կազմել են 6.81 մլրդ դոլար՝ նախորդ ամսվա 6.59 մլրդ դոլարի դիմաց։

Բրազիլիայից նավթի արտահանումը նախորդ ամսվա համեմատ նվազել է 28%-ով՝ հասնելով օրական 898 հազար բարելի։ Միևնույն ժամանակ այս ցուցանիշը 7%-ով գերազանցել է 2025 թվականի հոկտեմբերի մակարդակը։

Մալայզիայից մատակարարումները, որն ավանդաբար համարվում է Իրանին պատկանող նավթի՝ Չինաստան տեղափոխման հիմնական միջանկյալ հանգույցը, հոկտեմբերին շարունակել են նվազել՝ հասնելով օրական ընդամենը 184 հազար բարելի։ Ինդոնեզիայից ներմուծումը, որի տարածքով նույնպես կարող են անցնել իրանական նավթի հոսքերը, նվազել է մինչև օրական 140 հազար բարել։

Տասը ամիսների արդյունքներով Ռուսաստանը զգալի առավելությամբ շարունակում է մնալ Չինաստան նավթ արտահանող առաջատարը՝ մատակարարելով 97.61 մլն տոննա նավթ (կամ օրական 2.35 մլն բարել, +17.4%)։ Հաջորդում են Սաուդյան Արաբիան՝ 51 մլն տոննա (օրական 1.23 մլն բարել, -23.4%), Բրազիլիան՝ 48.1 մլն տոննա (օրական 1.16 մլն բարել, +30.8%), Ինդոնեզիան՝ 28.56 մլն տոննա (օրական 689 հազար բարել. 2025 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր ընդամենը 9.8 մլն տոննա) և Մալայզիան՝ 26.2 մլն տոննա (օրական 606 հազար բարել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան երկու անգամ պակաս է)։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72