Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 68308.59+1.16 TOPIX - 4176.04+0.89
STOCKS CHINA:  HANG SENG - 25396.51-0.17 SSEC - 3926.96-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
13/08/2026  CBA:  USD - 365.86-0.05 GBP - 493.55-0.98
13/08/2026  CBA:  EURO - 422.06+0.02
13/08/2026  CBA:  GOLD - 52069+502 SILVER - 779.28+12.43
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը. Ամփոփիչ ֆիլմ-հաշվետվություն
24/09/2020 12:57
Կիսվել

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի պաշտոնավարման 100 օրը. Ամփոփիչ ֆիլմ-հաշվետվություն

ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 5-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվեց Էդվարդ Հովհաննիսյանը, ով մինչ այդ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում համակարգել է կոմիտեի իրավական գործառույթների ստորաբաժանումների աշխատանքը:

Պետական եկամուտների կոմիտեն, երկրի համար դժվար շրջափուլում, շարունակում է կյանքի կոչել նախանշված բարեփոխումներն՝ արդեն նոր ղեկավարի գլխավորությամբ: Համակարգի առջև դրված խնդիրները նույնն են, ակնկալիքները՝ նույնպես, առավել ևս համավարակի պայմաններում. ապահովել պետական եկամուտների հավաքագրման բնականոն գործընթացը, բարելավել ծառայությունները, շարունակել աջակցությունը տուժած ոլորտներին և տնտեսվարողներին:

ՊԵԿ նոր նախագահի գլխավորությամբ վերջին 100 օրերի ընթացքում բյուջեի եկամուտների ապահովմանը զուգահեռ՝ ՊԵԿ-ին հաջողվել է նաև նվազեցնել պետության պարտքը հարկ վճարողների հանդեպ: Գործընթացը շարունակական է, արդյունքը՝ դրական, ինչու չէ, ռեկորդային՝ վերջին տասնամյակների համար. օգոստոսի 1-ի դրությամբ այն նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Իսկ սեպտեմբերի 1-ի դրությամբ, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ պարտքը նվազել է 67.3 մլրդ դրամով կամ 48.5%-ով։

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել կոմիտեի 2019թ.  հաշվետվությունը:

Վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ռազմավարական ծրագիրն ուղղված է հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նախորդ տարվա ծրագրին ավելացել է 14 նոր միջոցառում:

Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետի գնահատականն է:

Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ կենտրոնի շինարարության գործընթացը կոմիտեի ղեկավարի ամենօրյա հսկողության ներքո է և աշխատանքային առաջին   այցը հենց այստեղ էր, առաջնահերթ պահանջով՝ շինաշխատանքների արագ և բարձր որակ:

Հետևողական աշխատանքի արդյունքը՝ կարճ ժամանակ անց. Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկեցին Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Կառույցի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար, վստահեցնում է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Աշխատանքային 100 օրվա օրակարգում է նաև շրջայց Հյուսիսային մաքսատուն-վարչություն, Բավրայի մաքսակետ-բաժին. ստորաբաժանումներում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է մաքսային ձևակերպումների գործընթացով, արտակարգ դրության պայմաններում տնտեսվարողներին մտահոգող խնդիրներով:

Հաջորդ քայլը՝ Բագրատաշենի մաքսային-կետ բաժինն է. կոմիտեի ղեկավարն այստեղ հատկապես կարևորել է համավարակի պայմաններում՝ գործառույթները պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունը: Քաղաքացիներին սպասարկել արագ և որակով՝ բացառելով հնարավոր դժգոհությունները. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է տեղում:

Վերջին 100 օրերի ընթացքում մաքսային ծառայությունը շարունակել է COVID-19-ով պայմանավորված արտակարգ միջոցառումները։ Ի կատարումն ՀՀ պարետի հանձնարարականների, բոլոր ուղղություններով վերանայվել են մաքսային մարմինների գործառույթները, ապահովվել է շուրջօրյա պատշաճ մաքսային հսկողություն: Մեղրիի սահմանային կետում իրականացվել են մաքսային հսկողության աննախադեպ միջոցառումներ: Տնտեսվարողների կրած վնասները մեղմելու նպատակով ազատականացվել է ստացողի պահեստում ապրանքների պահպանման գործընթացը:

  • Եվս մեկ կարևոր հարց, որ ստացել է իր լուծումը. մշտական բնակության՝ Հայաստան տեղափոխվող անձինք օգտվում են անձնական, օգտագործված ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Կոմիտեն գործընթացի վերաբերյալ բացատրական տեսաուղեցույց է հրապարակել: Արտոնությունից օգտվել են տասնյակ մարդիկ։
  • Ոչ պակաս կարևոր է հաջորդ քայլը. մեր քաղաքացիներն արդեն կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրվող փաստաթղթի՝ որոշակի պայմաններով:
  • ԵԱՏՄ շրջանակում երկարաձգվել է Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը: Որոշումն ուժի մեջ է  հունիսի 12-ից, սակայն ունի հետադարձ ուժ: Հունիս-օգոստոս ամիսներին շուրջ 1.4 մլրդ ՀՀ դրամի ներմուծման մաքսատուրքի գումար է վերադարձվել ներմուծողներին:

Մաքսայինի օրակարգում են նաև նոր նախաձեռնություններ. օրինապահ հարկ վճարողներին ոչ միայն հարկային, այլև մաքսային բարելավումներ և պարզեցումներ են սպասվում ներմուծված ապրանքների ձևակերպման և բացթողման փուլերում: Խելացի ռիսկերի կառավարման  միջոցով վերահսկելի կլինեն բարձր ռիսկային խմբի ֆիզիկական անձանց սահմանահատումները:

Հաջորդիվ. վերջին 100 օրերի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում վերակառուցվել են տեղեկատվական շտեմարանները, տեղի է ունեցել աշխատանքի օպտիմալացում, նոր շտեմարանի կառուցում, էլեկտրոնային ծառայությունների՝ անուղղակի հարկերով հարկման նախաձեռնում: Առաջին անգամ ՊԵԿ-ը հեռավար քննարկման հարթակի շուրջ է հավաքել  աշխարհում առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներին, ինչպիսիք են Microsoft, Google, Facebook և այլոք։  Հարկային ծառայության Էլեկտրոնային համակարգերի բջջային հավելվածների մշակում, շրջիկ ՀԴՄ-ների գրանցման հնարավորություն, ՊԵԿ վերլուծական գործիքակազմի ընդլայնում, Մեծածավալ տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործում օրակարգային հարցերով: Այս և այլ միջոցառումներով ՊԵԿ-ը շարունակում է լինել թվայնացման ոլորտում պետական կառավարման համակարգի առաջամարտիկը: Եվ ոչ միայն. ՊԵԿ–ը առաջ է քաշել ԵԱՏՄ երկրների միջև էլեկտրոնային միասնական հարթակի գաղափարը. թե ինչ է իրենից ներկայացնում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիտորինգի համակարգը և ինչ կտա այն անդամ երկրներին` իրազեկման ֆիլմի ձևաչափով Կոմիտեն ներկայացավ ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի սեպտեմբերին կայացած նիստում:

ՊԵԿ-ը խստացնում է հսկողությունն առանց ՀԴՄ-ի գործող հարկ վճարողների նկատմամբ.  հունիս-օգոստոս ամիսներին արձանագրվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 2871 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է։  Իսկ ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման խոչընդոտները քննարկվել են ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի և մասնագիտացված  կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը:

Ինքնաշխատ համակարգի շրջանակում՝ տնտեսվարողների  ամենօրյա մշտադիտարկում՝  հայտարարագրված հարկերը ճշգրտելու նպատակով: Կոմիտեն հետևողական է ստվերի կրճատման նախաձեռնություններում. առաջին անգամ իրականացվել է հարկ վճարողների մոտ առկա, ինչպես նաև ոլորտային հնարավոր ռիսկերի անձնագրավորում, մշակվում է դրանց չեզոքացման  ճանապարհային քարտեզը։

Հար­կային և մաքսային կարգապահության բարելավման ռազմա­վարությամբ նախատեսվում են իրականացնել տնտեսավարող սուբյեկտների ռիսկային վարքագծի ուսումնասիրություն և պատճառների վերհանում, վերլուծություն ու դրանց համապատասխան ռիսկերի մեղմման մեխանիզմների սահմանում: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով TADAT-ի մեթոդա­բա­նությամբ ներկայումս ՊԵԿ ներքին ռեսուրսներով  արդյունավետության գնահատում է արվում։

Արագ և որակյալ սպասարկումն առաջնահերթություն է նաև հարկային բլոկում. ՊԵԿ նախագահի հանձնարարականն է հարկ վճարողների սպասարկման բաժիններ կատարած աշխատանքային այցերի ժամանակ:

Համավարակով պայմանավորված՝ հարկ վճարողներին որոշ ծառայություններ դեռևս միայն էլեկտրոնային եղանակով են մատուցվում: Օնլայն հարթակում են դիմումները, դրանց ընթացքին հետևելը:

Petekamutner.am կայքում. ստեղծվել է նոր բաժին` որոնման ճկուն համակարգով՝ Հաճախ տրվող հարցերով ու պատասխաններով: Շտեմարանում իրազեկման մոտ 70 թերթիկ կա և անընդհատ համալրվում է:

ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ։ Կենտրոնի մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերողներն են դարձել հատկապես հեռավար աշխատող տնտեսվարողների համար, օրական ստանում են միջինը 1000-1200 զանգ, նաև` արտերկրից:

Համակարգում կարևորված է նաև հարկային ու մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացումը: Համավարակի պայմաններում անձնակազմի մասնագիտական վերապատրաստումը և դասընթացներն անցկացվում են հեռավար:

Հետբացթողումային արդյունավետ հսկողության նպատակով արտաքին տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտները դասակարգվելու են ըստ ռիսկայնության՝ ցածր, միջին և բարձր աստիճանների: Մաքսային հսկողությունը կթիրախավորվի բարձր ռիսկայնության խմբին: Ի դեպ, ԵԱՏՄ երկրների հետբացթողումային հսկողության ստորաբաժանումների արդյունավետության գնահատման սանդղակում Հայաստանը 2020 թվականի առաջին կիսամյակում բարելավել է դիրքերը` 36,82-ից հասնելով 86,95 միավորի. ԵԱՏՄ անդամակցության ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ կոմիտեն վերջին 100 օրերի ընթացքում շարունակում է ակտիվ մասնակցել իրավական ոլորտի բարելավմանը միտված նոր նախագծերի մշակմանն ու քննարկմանը: Կներդրվի քրեական գործերով ՊԵԿ քննչական վարչության էլեկտրոնային ենթահամակարգ: Կստեղծվի վարչական իրավախախտումների գործերով վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգ. հարկ վճարողների հետ շփումների առավել կրճատմամբ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը: Հստակեցվել են նաև հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը և ծանուցման մեխանիզմները:

Կոմիտեն հետևողական է հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Հունիս-օգոստոս ժամանակահատվածում հարկային իրավախախտումների կանխման, խափանման, ինչպես նաև տնտեսական հանցագործությունների բացահայտման և պետությանը պատճառված վնասի վերականգնման հետևողական միջոցառումներ են իրականացվել։ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հսկողական աշխատանքները հիմնականում ուղղվել են ստեղծված պայմանների շահարկմամբ անբարեխիղճ վարքագծով տնտեսվարողների բացահայտմանը: Համավարակի պայմաններում հնարավոր խախտումները կանխելու նպատակով վարչությունը համագործակցել է նաև պետական այլ կառույցների հետ: Մասնավորապես, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, Սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ  իրականացվել է 34 շրջայց, արդյունքում՝ 9 տնտեսվարող սուբյեկտի մոտ արձանագրվել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման խախտումներ:

Հունիս-օգոստոս ժամանակահատվածում ՊԵԿ քննչական վարչությունը պետբյուջե է վերականգնել շուրջ 780 միլիոն դրամ:

Տարբեր թմրամիջոցների, հոգեմետ դեղերի, և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր, հիմնականում փոստային առաքանիներով: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների բացահայտումներն են՝ ամենաանհավանական թաքստոցներից: Մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 24/7 ռեժիմով սահմանվել է հերթապահություն և գործում է թեժ գիծ:

Միջազգային համագործակցության խորացում. Մեղրիի անցակետի արդիականացման, Հայաստանի և Իրանի մաքսային մարմինների համագործակցության ու այլ հարցերի քննարկում՝ ՊԵԿ նախագահի և մեր երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հանդիպմանը:

Ի դեպ, օրերս խորհրդարանը միաձայն վավերացրեց Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի վարկային համաձայնագիրը, որով նոր ազդակ կհաղորդվի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխատանքները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ բիզնեսի համար: Երկրի օրենսդիր ամբիոնից ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնավարման 100 օրերի ընթացքում հանդես է եկել ակտիվ նախաձեռնություններով՝ խորհրդարանի հավանությանը ներկայացնելով ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաև արձագանքելով հանրային նշանակության հարցերին:

Հագեցած օրակարգով՝ աշխատանքային երկօրյա այցով ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Արցախի Հանրապետությունունում: Նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հարկային ոլորտում փոխգործակցության հարցեր են քննարկվել։ Գործակցության ակտիվացումը՝ Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների նախագահների հանդիպման օրակարգում է: ՊԵԿ նախագահը վերահաստատել է կոմիտեի պատրաստակամությունը առաջիկայում էլ ավելի ընդլայնելու երկու գերատեսչությունների համագործակցությունը:

Կոմիտեի գործունեության հետագա առաջնահերթություններն՝ աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ ՊԵԿ նախագահի գլխավորությամբ: Զգալի աշխատանքներ կատարված են, սակայն անելիքներ դեռ շատ կան: Թիմային, ու  յուրաքանչյուրի հետևողական աշխատանքով է պայմանավորված կառույցի հետագա առաջընթացի ապահովումը: Էդվարդ Հովհաննիսյանի գնահատականն է:

Պետական բյուջեի եկամուտների ապահովման մասով սահմանված է բարձր նշաձող. ՊԵԿ նախագահը վստահ է, որ համատեղ ուժերով կհաջողվի իրականացնել ծրագրված ցուցանիշները և ապահովել կոմիտեի  բնականոն գործընթացը:

Ստվերի կրճատում, հարկային և մաքսային վարչարարության արդիականացում, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։ Պետական եկամուտների կոմիտեն հետևողական կենսագործում է նախանշված այս և մյուս առաջնահերթությունները:

13/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.86
-0.05
Եվրո (EUR)
422.06
+0.02
Ռուբլի (RUR)
4.3638
-0.0506
Լարի (GEL)
139.8
+0.09
52069
+502
Արծաթ
779.28
+12.43