Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
30/06/2010 15:10
Կիսվել

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ

2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պարենային ապրանքների 1.3% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի, մրգի և շաքարավազի 8.5-4.8% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 8.5-0.1% գնանկում, 3-ում` 0.1-2.4% գնաճ, իսկ մյուս 2 ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 15.2%-ով, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 8.5%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում գրանցվել է ձվի 23.1-5.1% գնանկում, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում ձվի գինը նվազել է 5.7%-ով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ գրանցվել է 14.9% գնաճ, իսկ 2010թ. մայիսի համեմատ`7.4% գնանկում: 2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կանաչ լոբու 54.6%, կանաչ պղպեղի 43.0%, լոլիկի 40.0%, վարունգի 31.1%, գլուխ սոխի 22.1%, սմբուկի 18.8%, սխտորի 11.4%, կանաչ սոխի 11.4%, խառը կանաչեղենի 9.0% գնանկում: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կաղամբի 20.7%, կարտոֆիլի 27.9%, գազարի 51.9%, ճակնդեղի 64.3% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի 16.3-0.1% գնանկում (մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 12.4%-ով), իսկ մյուս 3 քաղաքներում`7.8-13.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.4%, իսկ 2010թ. մայիսի համեմատ`6.8% գնանկում: 2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ելակի 40.6%, ձմերուկի 27.1%, ադամաթզի 6.0%, կիտրոնի 1.0% գնանկում: Դրան զուգընթաց, նարնջի, տանձի, խնձորի, բալի գներն աճել են 0.2-18.4%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2010թ. հունիսին մայիսի համեմատ մրգի գները նվազել են 8.6-1.2%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 8.3%-ով, իսկ մյուս 2 քաղաքներում գրանցվել է 1.9-6.0% գնաճ:

2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 25.7% գնաճ, իսկ 2010թ. մայիսի համեմատ`4.8% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2010թ. հունիսին մայիսի համեմատ շաքարավազի գինը նվազել է 8.8-2.3%-ով, ընդ որում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում շաքարավազի գինը նվազել է 3.6%-ով:

Ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, կաթնամթերքի և հացամթերքի ապրանքախմբերում 2010թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 1.6-0.1% գնանկում, իսկ սուրճի, թեյի, կակաոյի և այլ մթերքի ապրանքնախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. հունիսին 2009թ. հունիսի համեմատ գրանցվել է 17.4%, իսկ 2010թ. մայիսի համեմատ` 2.4% գնաճ: Տավարի մսի գինը 2010թ. հունիսին մայիսի համեմատ թանկացել է 5.9%-ով, իսկ ոչխարի և խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 6.9% և 0.6%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2010թ. հունիսին մայիսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-4.5%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում): Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 3.2%-ով: Ք. Թալինում գրանցվել է 4.2% գնանկում, իսկ ք. Դիլիջանում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2010թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, հրուշակեղենի 0.1-0.2% գնաճ:

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36