Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՄԵՆՏԵԼԸ (BEELINE)  ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ է ԳՑԵԼ
30/06/2010 17:17
Կիսվել

ԱՐՄԵՆՏԵԼԸ (BEELINE) ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՄՈԼՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ է ԳՑԵԼ

ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված են նաեւ անբարխիղճ մրցակցության կասկածանքով հարուցված վարույթների մասին որոշման նախագծեր:

Մամուլի հրապարկման հիման վրա հանձնաժողովը վարույթ էր հարուցել բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ:

Հրապարակման համաձայն` բաժանորդը սպասարկման կենտրոնից ձեռք է բերել 1000 դրամանոց լիցքավորման քարտ` գիշերային ժամերին ինտերնետ ծառայությունից օգտվելու նպատակով, և հետագայում պարզել, որ իր հաշվեկշռում ունենալով 360 դրամից պակաս գումար չի կարող օգտվել տվյալ ծառայությունից, իսկ հաշիվը սպառելուց հետո գանձվում է ևս 83 դրամ, ու այդ մասին չեն տեղեկացնում ո’չ սպասարկման կենտրոնում և ո’չ էլ ընկերության ինտերնետային կայքում:
Բջջային կապի օպերատորի նման գործելաոճը հանձնաժողովը որակեց իբրեւ սպառողին մոլորության մեջ գցելու եւ անբարեխիղճ մրցակցության փորձ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱրմենՏելը»  վերացրել է խախտումը եւ պատրաստակամություն հայտնել փոխհատուցել սպառողներին հասցրած վնասը, որոշում կայացվեց ընկերության նկատմամբ կիրառել մեղմ պատժամիջոց` նախազգուշացում:
ՏՄՊՊՀ-ը խնդիրը քննարկել է նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Պետական այս կառույցը եւս բջջային կապի օպերատորի գործունեությունում խախտում է արձանագրել:
Նկատի ունենալով բջջային կապի շուկայում նման նախադեպերի կրկնության հանգամանքը, հանձնաժողովն այսուհետ եւս ուշադրության կենտրոնում է պահելու բջջային կապի օպերատորների գործունեությունը:
 
ՏՄՊՊՀ-ը վարույթ է հարուցել սպառողական շուկայում հայնված «Molpe» ապրանքանիշն արտադրող «ԳԳԳ  Մանուկյան» ընկերության նկատմամբ:
Այս ընկերության արտադրած կանացի հիգիենիկ միջոցների փաթեթավորումը, համապատասխան փորձագիտական եզրակացության հավաստմամբ, շփոթության աստիճան նման է միջազգայնորեն ճանաչված «Molped» ապրանքանիշի փաթեթավորմանը, եւ իբրեւ այդպիսին կարող է ոչ միայն  մոլորության մեջ գցել սպառողին, այլեւ վնաս հասցնել նրա առողջությանը:
Անբարեխիղճ մրցակցության գործողության համար ՏՄՊՊՀ-ը որոշեց տուգանել «ԳԳԳ Մանուկյան» ընկերությանը եւ պարտադրել ընկերությանը դադարեցնել «Molpe» ապրանքանիշի շրջանառությունը:
Նիստի ընթացքում որոշում կայացվեց տուգանք կիրառել  նաեւ «Արմեն-Համիկ» ընկերության նկատմամբ:
 ՏՄՊՊՀ-ը մամուլի հրապարակումներից տեղեկանալով, որ լատվիական կողմը քննարդատության է ենթարկել Հայաստանում փաթեթավորված լատվիական ձկան պահածոների որակը, վարույթ է հարուցել այդ երկրից ձկան ներկրմամբ եւ պահածոյացմամբ զբաղվող «Արմեն-Համիկ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում պահածոյացված ձկան Լատվիայից ներկրված լինելու հանգամանքն ստուգելու համար անհրաժեշտություն է առաջացել համեմատելու ընկերության ներկրած եւ իրացրած ձկան ծավալները:
Ի պատասխան ՏՄՊՊՀ հարցմանը, ընկերության ղեկավարությունը հրաժարվել է ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչի համար հանձնաժողովը որոշեց «Արմեն-Համիկ» ընկերւթյան նկատմամբ կիրառել  տուգանք` 500 000 դրամի չափով, իսկ վարույթի ընթացքում հավաքված նյութերն ուղարկել ԳՆ Սննդի անվտանգության տեսչություն, ՊԵԿ եւ Գլխավոր Դատախազություն:
Հունիսի 30-ի նիստի ընթացքում ընդունվեցին նաեւ մի շարք ենթաօրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումներ, որոնք վերաբերում են ռեեստրում գրանցված սուբյեկտների դիրքի վերանայմանը եւ համակենտրոնացման  հայտարարգրմանը:
Նիստի ավարտին հանձնաժողովը որոշում կայացրեց մի շարք ապրանքային շուկաներում (ձու, պաղպաղակ, երշիկ) անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսեւորումների վերաբերյալ նոր վարույթներ հարուցելու մասին:

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2