01/07/2010 16:28
2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԸ ՀՀ ՊԵԿ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ
2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել և շարունակում է գերակատարումներով. 2010թ.-ի առաջին կիսամյակի հավաքագրումները գերակատարվել են և” հարկային, և” մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 285,2մլրդ դրամ` առանց սոցիալական ապահովագրության վճարների կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 30,7մլրդ դրամով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ` ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-հունիս ամիսներին հավաքագրվել է մոտ 53մլրդ դրամով ավելի, իսկ 2008թ.-ի առաջին կիսամյակի համեմատ` ավելի քան 4,7մլրդ դրամով ավելի գումար` առանց սոցիալական ապահովագրության վճարների:

Սոցիալական ապահովագրության վճարների մասով ևս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի և 2009-ի առաջին կիսամյակի, այնպես էլ այս տարվա հունվար-հունիս ամիսների ծրագրային ցուցանիշների նկատմամբ: Մասնավորապես, 2010թ.-ի առաջին կիսամյակում հավաքագրվել է մոտ 54,7մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է մոտ 5,6մլրդ դրամով: 2010-ի առաջին կիսամյակի ընթացքում հավաքագրված սոցվճարներն ավելի քան 6,8մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշըI
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
19:47 04/09/26