ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 32,7% ԱՃ
2010 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հանրապետությունում ավտոմեքնաների առևտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շրջանառության համախառն ծավալների շուրջ 30,8% աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 22093,9 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 3,9%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,1%: