
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 6-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում:
Խորհուրդն արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա է տրամադրել «Ֆրեշ» ՍՊԸ-ի թիվ 2 մասնաճյուղին: «Դիզակ» ՍՊԸ-ն գրավատան կազմակերպման լիցենզիա է ստացել: Ուժը կորցրած է ճանաչվել Անահիտ Ավագյանի արտարժույթի թիվ 606/1 լիցենզիան` իր դիմումի համաձայն: