Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱՆԴՐՈՒՍ ԱԼԲԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ
06/07/2010 17:04
Կիսվել

ԱՆԴՐՈՒՍ ԱԼԲԵՐԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ-Ի ԴԻՏՈՐԴ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ից տեղեկացնում են, որ Անդրուս Ալբերը նշանակվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Դիտորդ խորհուրդների անդամ: 2007 թվականի փետրվարից Անդրուս Ալբերը (Andrus Alber) զբաղեցնում է  NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի Վարչության Նախագահի պաշտոնը: Նա հանդիսանում է նաև Էստոնիայի Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի նախագահը: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհուրդների անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 01.07.2010թ.-ից: 

Պրն Ալբերն ավարտել է Տալլիննի Տեխնոլոգիական համալսարանը, ինչպես նաև ուսանել ԱՄՆ-ի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստանալով մագիստրոսի աստիճան: Պրն Ալբերի աշխատանքային փորձի մեծ մասը կապված է կենտրոնական բանկի հետ, որտեղ նա զբաղեցրել է Նախագահի խորհրդականի պաշտոնը: Նա աշխատել է նաև Եվրոպական Հանձնաժողովում և ԱՄՀ-ում, ինչպես նաև հանդիսացել է Էստոնիայի Նախագահի տնտեսական հարցերով խորհրդականը:
Պարոն Ալբերի նշանակման հետ մեկտեղ դադարում է Յոհան Ֆրեդհոլմի, որպես Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի խորհրդի անդամի իրավասությունները` NASDAQ OMX-ում իր զբաղեցրած պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Պարոն Ֆրեդհոլմն, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ Խորհրդի անդամ:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 60 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը: NASDAQ OMX Group-ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.nasdaqomx.com կայքը:
27.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08