ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հուլիսի 7-ին տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային նիստը։
Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդամներին տեղեկատվություն տրամադրեց Հայաստան-ԵՄ վերջին զարգացումների վերաբերյալ։ Հանձնաժողովը որոշեց մշակել ներքին աշխատանքային կանանոկարգ՝ առաջիկա աշխատաքները առավել համակարգված կազմակերպելու համար։ Ինչպես նաեւ որոշվեց մեկշաբաթյա ժամկետում մշակել խնդիրների օրակարգ՝ Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովի համատեղ քննարկմանը առաջարկելու համար։ Հանձնաժողովի հետագա նիստերին, որոնք կհավիրվեն երկու շաբաթը մեկ պարբերականությամբ, կհրավիրվեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ԼՂՀ համապատասխան կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ոլորտի փորձագետներ։ Որոշվեց Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքային հաջորդ նիստին հրավիրել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի եւ արտաքին գերատեսչության համատեղ աշխատանքը համակարգված կազմակերպելու համար։