ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 1.5 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 8-ին տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36093130 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկըª 3 մլրդ 90 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 765 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 325 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 574 534 130 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0000 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: