ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԳԱԼԻ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ ՄՍԻ ԵՎ ՄՍԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին հանրապետությունում գրանցվել է մսի և մսամթերքի արտադրության ծավալների անկում: Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության փոխանցմամբ` այս տարվա հունվար-մայիս ժամանակահատավածում ՀՀ-ում մսի արտադրության ծավալներն անցյալ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ նվազել են 7,5%-ով և կազմել 14705,4 տոննա:
Այս նույն ժամանակահատվածում զգալի կրճատվել են նաև մսամթերքի, ներառյալ նաև երշիկեղենի արտադրության ծավալները` շուրջ 10,6%-ով, և կազմել 1387,2 տոննա: