Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է
08/07/2010 13:45
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2010 թվականի առաջին հինգ ամիսներին սննդամթերք, խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ արտադրող կազմակերպությունների թողարկած հիմնական արտադրատեսակների արտադրության ծավալների դինամիկան: Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում կաթի արտադրության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 1,1%-ով և կազմել 98256,7 հազար լիտր:

Այս նույն ժամանակահատվածում կաթնամթերքների հիմնական տեսակների արտադրության ծավալներն աճել են: Այսպես, պանրի արտադրության ծավալն աճել է 0,2%-ով և կազմել 6238,4 տոննա: Մածունի արտադրության ծավալներն աճել են 4,6%-ով և կազմել 1056,3 տոննա, իսկ թթվասերի արտադրության ծավալներն աճել են 17,1%-ով` կազմելով 1246,5 տոննա:

Նշենք նաև, որ  կաթնաշոռի արտադրության ծավալները հաշվետու ամիսների ընթացքում կրճատվել են շուրջ 13,6%-ով և կազմել 296,7 տոննա:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37