ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՀՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
Այս տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանում ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 9,1%-ով: Հաշվետու ամիսներին հանրապետությունում արտադրվել է 13314,4 1հազար լիտր ոչ ալկոհոլային ըմպելիքներ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն այս նույն ժամանակահատվածում բնական հյութերի արտադրության ծավալներն աճել են 64,7%-ով և կազմել 3909,0 հազար լիտր:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով բնական հյութերի արտադրության ծավալները տարեկան կտրվածքով աճել էին 87.9%-ով: