Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԳՆԵՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ
08/07/2010 16:08
Կիսվել

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԳՆԵՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆԻՑ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՑԱԾՐ ԳՆԵՐՈՎ

Այսօր` հուլիսի 8-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի N 26 հասցեում` «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված շենքերի ու շինությունների մի մասը` դրանցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասով հետ վերցնել և նվիրաբերել «Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին` «Մատչելի բնակարաններ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրով բազմաբնակարան-բազմագործառնական շենք կառուցելու նպատակով։

Խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի հետ, արժանացել նրա հավանությանը։ Համակողմանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ակադեմիայում այժմ աշխատում են ավելի քան 300 երիտասարդ գիտնականներ, ովքեր ունեն բնակարանի ձեռքբերման կամ բնակարանային պայմանների բարելավման հրատապ անհրաժեշտություն։ Վերը նշված շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև ՀՀ ստեղծագործական միությունների երիտասարդ անդամներին։«Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն նախաձեռնել է նաև ՀՀ մարզերում իրականացնել «Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագիրը, որի առաջին փուլում բազմաբնակարան շենք կկառուցվի Կապան քաղաքում։ Համալիրն ունենալու է 300-320 բնակարան, որոնց կարիքն զգում են քաղաքի հարյուրավոր երիտասարդ ընտանիքներ։ Ծրագիրն իրականացնելու նպատակով գործադիրը Կապանի քաղաքային համայնքի ղեկավարին թույլատրել է վերը նշված ՀԿ-ին գնման նախապատվության իրավունքով, առանց մրցույթի, վարձակալության իրավունքով տրամադրել Կապանի Գ. Արզումանյան 111/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

Կառավարությունը որոշել է Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա 47 տների բնակիչներին ընդգրկել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրում` համաձայն համայնքի ղեկավարի հաստատած ցուցակի։ Դեռ մինչև երկրաշարժը Կապսի ջրամբարի կառուցման նպատակով նախատեսվում էր գյուղը տեղափոխել նոր տարածք, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շինարարությունը դադարեցվել է, գյուղը չի տեղափոխվել։ Որոշմամբ ակնկալվում է լուծել Ջրաձորի բնակիչների բնակարանային խնդիրը։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98