Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԿԱՃԵՆ ՑՈՐԵՆԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐՏԱԴՐՎԻ ՏԱՐԵԿԱՆ 3 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄ
08/07/2010 16:35
Կիսվել

ԿԱՃԵՆ ՑՈՐԵՆԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐՏԱԴՐՎԻ ՏԱՐԵԿԱՆ 3 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄ

Այսօր` հունիսի 8-ին, կառավարության նիստում հաստատվել է «ՀՀ-ում 2010-2013 թվականներին սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագիրը»։ Ծրագիրը մանրամասնելու համար կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել ճեպազրույց ՀՀ Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի մասնակցությամբ։ Ըստ նրա, վերջին 7-10 տարիների ընթացքում որակյալ սերմեր չեն ներկրվել հանրապետություն, որի պատճառով երկրում ցանքատարածությունները 2005 թվականի համեմատությամբ 130 հազար հեկտարից կրճատվել է մինչև 82 հազար հեկտարի։ Նախարարը ստեղծված իրավիճակը կապում է որակյալ սերմ չունենալու հետ։ Հայաստանում օգտագործվող 650-720 հազար տոննա ցորենից գերակշիռ մասը ներկրվում է։ Նրա հավաստմամբ 2010 թվականի վիճակագրության տվյալներով Հայաստանում արտադրվել է 2000 տոննա ցորեն, իսկ մնացածը ներկրվել է։

Այսօր կառավարությունում հաստատված ծրագիրը հնարավորություն է տալու 2014 թվականին ունենալ 120 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն, իսկ համախառն բերքի արդյունքը հասցնել 400-420 հազար տոննայի, որը հանրապետության ինքնաբավությունը 37 տոկոսից կհասցնի 55 տոկոսի։ Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ կառավարությունը այսօրվա նիստում հատկացրել է 558 միլիոն դրամ, որոնք տրամադրվել են Հայաստանի Հանրապետության պետական աջակցություն գյուղատնտնեսական հողօգտագործողների ծրագրի մի մասից։

Ըստ Գերասիմ Ալավերդյանի մասնագիտական խումբ է գործուղվելու Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամաս, որտեղի սերմնաբուծարանից պետք է Հայաստան ներկրվի 1000 տոննա «էլիտար» տեսակի սերմնացու, որոնք պետք է բաժանվեն այն ֆերմերներին, որոնք կբավարարեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության բոլոր չափանիշները. դրանցից են հողի վարակվածությունը, 3 հեկտար և ավելի ցանքատարածությունները, քիմիական քաղհանի իրականացումը և այլն։ Հաջորդ տարի սերմը ստացած ֆերմերները հավաքված բերքը մեկին երկու հարաբերակցությամբ կվերադարձվեն Գյուղատնտեսության նախարարությանը։ Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները տարեկան 3 հազար տոննա սերմ արտադրելն է։

Նախարարը հայտնել է նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարություն է տվել բոլոր մարզպետներին ներկայացնել իրենց ղեկավարած մարզերում գյուղատնտեսության նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան հողատարածքների ցանկը։

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2