ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հիմք ընդունելով «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման մասին» ՀՀ օրենքը և նպատակ ունենալով ատոմային էներգետիկայի ոլորտն ապահովել բարձրակարգ մասնագետներով, ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որտեղ առաջարկվող միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա դիմորդներին շահագրգռել միջուկային էներգետիկայի բնագավառի մասնագիտության ընտրության հարցում, համալսարաններում ստեղծել ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված լաբորատորիաներ։