Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Զամբիան կարող Է դեֆոլտ հայտարարել կորոնավիրուսի պատճառով
15/10/2020 15:01
Կիսվել

Զամբիան կարող Է դեֆոլտ հայտարարել կորոնավիրուսի պատճառով

Financial Times-ը գրում է՝ Զամբիան պատրաստվում է դառնալ աֆրիկյան առաջին պետությունը, որը դեֆոլտ կհայտարարի ճգնաժամի արդյունքում, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով:

«Զամբիան նախազգուշացնում Է, որ պատրաստ է աֆրիկյան առաջին պետությունը դառնալ, որը դեֆոլտ կհայտարարի կորոնավիրուսի համավարակի արդյունքում, եթե ներդրողները, որոնց պատկանում են երկրի 3 միլիարդ դոլարի պարտատոմսեր, չընդունեն հարավաֆրիկյան պետության խնդրանքը վճարումները դադարեցնելու վերաբերյալ»,-հաղորդել է թերթը:

Թերթի տվյալներով, ներդրողները, որոնք գնել են Զամբիայի 3 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերը, պլանավորում են մերժել երկրի իշխանությունների՝ վճարումները կասեցնելու վերաբերյալ խնդրանքը: «Չնայած դեֆոլտի սպառնալիքին, պարտատոմսերի պահառուները, որոնք հաջորդ շաբաթ պետք է որոշեն՝ համաձայնեն արդյոք տոկոսների մուծումը վեց ամսով կասեցնելու կառավարության խնդրանքին, հայտարարել են, որ պլանավորում են մերժել այդ առաջարկությունը»,-գրում է թերթը: Զամբիայի պայմանին համաձայնելուն ներդրողների չցանկանալը մասամբ կապված է այն բանի հետ, որ բոլոր պարտատերերի նկատմամբ միանման վերաբերմունք չի դրսեւորվում: Բացի այդ, ներդրողները հայտնում են, որ պետությունը բավարար տեղեկատվություն չի տրամադրում մակրոտնտեսական դիսբալանսի հետագա վերացման եւ տնտեսության կայունության վերականգնման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ երկրի իշխանություններն ավելի վաղ ասել են, որ պատրաստ են բոլոր պարտատերերի հետ հավասար հարաբերությունների:

Նրանք ասել են, որ իրենց հարկավոր է վճարումները կասեցնել այն բանի համար, որպեսզի պարտքի կայուն կառավարման ռազմավարություն ստեղծեն, քանի որ երկիրը բանակցություններ է վարում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: «Եթե Զամբիան չկարողանա համաձայնության գալ իր պարտատերերի հետ, հանրապետությունն իր սահմանափակ ֆինանսական հնարավորություններով չի կարողանա վճարումները կատարել եւ, հետեւաբար, չի կարողանա կանխել պարտքի մեծացումը»,-թերթը մեջբերում է Զամբիայի ֆինանսների նախարարության հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52