Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Գրողների միության հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի  համահայկական հիմնադրամին
15/10/2020 15:05
Կիսվել

Գրողների միության հրատարակած գրքերի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի համահայկական հիմնադրամին

Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ռազմաճակատում վիրավորված զինվորներին, Արցախի բնակիչներին, մարտնչող զինվորներին և զոհերի ընտանիքներին աջակցելու նպատակով աշխարհի տարբեր ծայրերից թե՛ հայեր, թե՛ օտարազգիներ մասնակցում են համազգային դրամահավաքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունենում նաև Հայաստանի գրողների միությունը: Միության մոտ գտնվող «Նոր գիրք» գրախանութում վաճառվում են Գրողների միության հրատարակած գրքերը, որոնց վաճառքից ստացված ամբողջ գումարը հատկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխության մրցանակակիրների համար նախատեսված գումարն արդեն իսկ փոխանցվել է հիմնադրամին: Նա անդրադարձավ նաև Արցախից Հայաստան եկած արցախցիներին՝ նշելով, որ 60 արցախցու հյուրընկալել են ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր:

Սեպտեմբերի 27-ից սկսած «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավը Արցախում ամուր կանգնած հայրենակիցներին աջակցելու նպատակով: Մինչ օրս դրամահավաք-արշավի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 120 մլն ԱՄՆ դոլար:

Անժելա Համբարձումյան

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37