Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՋԱԶ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ
14/07/2010 18:16
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԹՈՂԱՐԿՎԵԼ Է «ՋԱԶ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել և շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված ջազին:

Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված երաժշտական գործիքներ, որոնք եզերված են գծավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն ներկայացված են համապատասխանաբար հետևյալ մակագրությունները` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Մակագրությունները երկու տեղում առանձնացված են մեկական կետով: Դաշտի ներքևի աջում երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Դաշտի կենտրոնի ձախում շրջանագծի մոտ հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են ոճավորված ջազային գործիքներ և նոտային գրառումներ: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է «Maestoso»: Դաշտի ներքևում երկու տողով հորիզոնական անգլերեն և հայերեն մակագրված են համապատասխանաբար` «JAZZ» և «ՋԱԶ»:
Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250
Զանգվածը 28,28 գ
Տրամագիծը 38,61 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը  ատամնավոր
Տպաքանակը մինչև 10000 հատ

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14