ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ»
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակը իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից որպես մասնակցություն գույքի ներդրումը ԱԱՀ-ից ազատելն է, ինչը կստեղծի հանրապետության տնտեսության զարգացման բարենպաստ պայմաններ։