
OPEC-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՆԱՎԹԻ ՍՊԱՌՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը, որն ապահովում է նավթի համաշխարհային սպառման ծավալների շուրջ 40%-ը, 2011 թվականի համար կանխատեսում է նավթի համաշխարհային սպառման ծավալների 1,2% աճ: Նշենք, որ 2010 թվականի համար OPEC-ն իր կանխատեսումը թողել է անփոփոխ: Համաձայն այն կանխատեսման ընթացիկ տարում համաշխարհային շուկայում նավթի սպառման ծավալները կաճեն 1,1%-ով` կազմելով օրական 0,95 մլն բարել: 2011 թվականի համար կանխատեսվում է նավթի սպառում` օրական 1 մլն բարել: