Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Ադրբեջանի տնտեսությունը կանգնած է նավթի գնանկմամբ պայմանավորված հերթական ճգնաժամի շեմին
30/10/2020 12:22
Կիսվել

Ադրբեջանի տնտեսությունը կանգնած է նավթի գնանկմամբ պայմանավորված հերթական ճգնաժամի շեմին

Համաշխարհային շուկայում նավթի գները կրկին սկսել են անկում ապրել, ինչն առավելապես պայմանավորված է կորոնավիրուսի երկրորդ ալիքի արդյունքում կանխատեսվող պահանջարկի կտրուկ անկմամբ: Արդյունքում Brent-ի գինն ընկել է մինչև 38 դոլար, WTI-ի դեպքում այն հասել է 35 դոլարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ըստ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանի, ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով կկարողանան դուրս գալ նավթ արդյունահանող այն պետությունները, որոնք ունեն դիվերսիֆիկացված տնտեսություն կամ էլ կարողացել են ապահովել արդյունահանման բավականին ցածր ինքնարժեք, ինչպես, օրինակ` Ռուսաստանը կամ Սաուդյան Արաբիան:

Սա բնավ չի վերաբերում Ադրբեջանին։ Արդեն 2020-ի առաջին կիսամյակում այս երկիրը չդիմացավ նավթի գների անկմանը, և կրճատեց արդյունահանումը 5,3-ով կամ մեկ միլիոն տոննայով՝ մինչև 17,8 մլն տոննա։ Ըստ այդմ, Ադրբեջանը ստիպված եղավ վերանայել պետական բյուջեի եկամտային մասը. եթե այս տարվա բյուջեն ի սկզբանե կազմվել էր ըստ նավթի մեկ բարելի դիմաց 55 ԱՄՆ դոլար գնի, ապա օգոստոսին գինը վերանայվեց և սահմանվեց 35 դոլար։

Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները 2020-ին, նավթի 55 դոլար գին նախատեսող սցենարի դեպքում պետք է կազմեին 24 մլրդ 134,5 մլն մանաթ (14,2 մլրդ ԱՄՆ դոլար), որի 56 տոկոսը (13 մլրդ 530 մլն մանաթ՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար) նախատեսված էր ապահովել նավթային ոլորտի եկամուտների հաշվին։ Եվ եթե հաշվի առնենք, որ Բաքուն հսկայական ռազմական ծախսեր է կատարել Արցախի դեմ ցեղասպան արշավի շրջանակում, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի տնտեսությունը կարող է պարզապես չդիմանալ հերթական ճգնաժամին։

Սամվել Սարգսյան

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34