ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ՄԼՐԴ 887 ՄԼՆ ԴՐԱՄ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր` hուլիսի 19-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39184112 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 887 մլն 180 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 627 մլն 180 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 260 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 938 945 192 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.5747 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 13 դիլեր: