Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՊԵԿ աշխատակիցները «Հայաստան» և «1000+» հիմնադրամներին փոխանցել են մոտ 530 մլն դրամ ի նպաստ Արցախի
03/11/2020 17:02
Կիսվել

ՊԵԿ աշխատակիցները «Հայաստան» և «1000+» հիմնադրամներին փոխանցել են մոտ 530 մլն դրամ ի նպաստ Արցախի

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները սեպտեմբեր ամսին ստացած պարգևավճարներն ուղղել են «Հայաստան» համահայկական և «1000+» հիմնադրամներին՝ ի աջակցություն Արցախի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից ՊԵԿ աշխատակիցները այս մասով շատ ակտիվ են եղել, գումարներ են բազմիցս հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինվորների ապահովագրության» հիմնադրամին: Այս պահին մոտ 530 մլն դրամ է արդեն փոխանցվել, և, բնականաբար, բոլոր աշխատակիցները մասնակցություն են ունեցել այս գործընթացին: Գումարները հավաքվել են իրենց ստացած եկամուտներից»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցին, թե հրաժարվե՞լ են, արդյոք, պարգևավճարներից, ՊԵԿ նախագահն ասաց, որ նախորդ ամիս չեն հրաժարվել, դրանք տրվել են, ապա հավաքվել ու ուղղվել են ըստ նպատակի, իսկ հոկտեմբերին պարգևավճարներ նախատեսված չեն:

Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն է կազմում 2021 թվականի պետական բյուջեով ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը, նա նշեց, որ ծրագրով նախատեսված է չափը, տվյալ պահին էլ դժվարացավ հստակ թիվ ասել:

Լիլիթ Դեմուրյան

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91