ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGN60163155 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 26/04/10
Հուլիսի 20-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60163155 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, պահանջարկը` 2 մլրդ 210 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 10 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 200 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 539 023 223 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.5076 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7700 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: