ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Հուլիսի 19 –ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆան դե Լոքերին:
Հանդիպման սկզբում կողմերը քննարկել են միջուկային բժշկության բնագավառին առնչվեղ հարցեր, մասնավորապես` արագացուցիչի ձեռքբերման վերաբերյալ բելգիական կողմից տրամադրվող օժանդակությանը:
Կողմերը անդրադարձան նաև Բելգիայի Վալոնիայի Արտահանման Գործակալության /AWEX/ և հայ-բելգիական առևտրի պալատի ներգրավմամբ իրականացվող ԱրմենՎալ ծրագրին և սեպտեմբերին` ծրագրի շրջանակներում նախատեսվող բելգիացի գործարարների Հայաստան կատարելիք այցին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում փոխգործակցության ակտիվացումն ու ընդլայնումը ինչպես ԵՄ-ի հետ խորը և համապարփակ համաձայնագրի բանակցային գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումների, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների վերաբերյալ: