21/07/2010 10:18
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 103,9 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2010 թվականի առաջին վեց ամիսներին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում տարեկան կտրվածով ՀՀ-ում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի բարձրացում:
Այսպես, ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը ՀՀ-ում բարձրացել է 7,9%-ով և կազմել 103 900 դրամ, ընդ որում պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4,9%-ով, իսկ ոչ պետական հատվածում` 9,8%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հուլիսին մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 1,1%-ով:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 84 563 դրամ, ոչ պետական հատվածում` 130 810 դրամ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 84 563 դրամ, ոչ պետական հատվածում` 130 810 դրամ:
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
Արծաթ
752.48
-4.14
17:48 11/08/26
