23/07/2010 15:08
ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌ»-Ի ՎԵՐԱՓՈԽՎԱԾ ՎԵԲ-ԿԱՅՔԸ
Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գործարկվել է «Սփյուռ»-ի նոր, հիմնովին վերափոխված վեբ-կայքը (www.spyur.am): Նոր վեբ-կայքում իրականացվել են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես «Որոնում» հատվածում մշակվել է որոնման նոր համակարգ՝ 14 պարամետրով (նախկինում 6-ի փոխարեն), ինչպես նաև որոնմանն արդեն մասնակցում են պետական մարմինները, դեսպանությունները, նաև անվճար հիմունքներով Դեղին էջերում ընդգրկված այլ կազմակերպություններ, կառույցներ (դպրոցներ, մանկապարտեզներ, համատիրություններ, հասարակական կազմակերպություններ և այլն):
Վերափոխված տարբերակում որոնման արդյունքում կազմակերպությունները ներկայացվում են իրենց լոգոտիպերով, իսկ որոնումն իրականացնելուց հետո պահպանվում են որոնման հայտանիշերը, որը հնարավորություն է տալիս արագ վերադառնալ որոնման հայտանիշերին և անհրաժեշտության դեպքում փոփոխել դրանք:
Փոփոխություններ են կատարվել նաև «Կազմակերպության տվյալներ» հատվածում: Այստեղ հասցեները ներկայացվում են իրարից առանձնացված՝ ստորաբաժանման տեսքով (նախկինում բոլոր հասցեները ներկայացվում էին մեկ տողով), յուրաքանչյուր հասցեի դիրքը կարելի է տեսնել Google Maps քարտեզի վրա:
Ընդհանուր առմամբ, թարմացվել է կայքի արտաքին տեսքը, իսկ կազմակերպությունների համար ստեղծվել են գովազդի նոր հնարավորություններ:
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
Արծաթ
669.74
+19.26
17:48 21/07/26
17:36 21/07/26
15:58 21/07/26
