Սոցիալական

USD BUY - 367.50-0.50 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 429.00+0.00
OIL:  BRENT - 94.74+2.91 WTI - 91.84+3.51
COMEX:  GOLD - 4064.90-3.19 SILVER - 64.60+1.33
COMEX:  PLATINUM - 1666.30-0.10
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.48+0.09 EUR/GBP - 1.1544-0.01
FOREX:  EUR/USD - 1.1544-0.01 GBP/USD - 1.3377-0.02
STOCKS RUS:  RTSI - 1106.20-0.16
STOCKS US: DOW JONES - 49918.78-1.87 NASDAQ - 25169.50-1.98
STOCKS US: S&P 500 - 7266.99-1.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 64217.27+0.06 TOPIX - 3830.35-0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24249.29-0.65 SSEC - 3987.01-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10254.81+0.27 CAC40 - 8161.83-0.51
STOCKS EUR:  DAX - 24195.31-0.97
11/06/2026  CBA:  USD - 368.42-0.02 GBP - 492.28-1.06
11/06/2026  CBA:  EURO - 424.9-0.69
11/06/2026  CBA:  GOLD - 49405-1859 SILVER - 763.53-49.08
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ` ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
26/07/2010 18:23
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ` ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հուլիսի 23-ին և 24 ին ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալվել էին հայաստանյան լրատվամիջոցներիներկայացուցիչները` շարժական հեռահաղորդակցությանը և հեռահաղորդակցության էկոնոմիկայի և ֆինանսներիհիմունքներին նվիրված երկօրյա դասընթացին մասնակցելու նպատակով: Այս տեսական դասընթացը հատուկ մշակված էրոլորտը լուսաբանող լրագրողների համար:  Դասընթացը վարում էին ընկերության տեխնիկական և ֆինանսական բաժիններիմասնագետները:

«Խոսքն, այս պարագայում, մեր բրենդի մասին չէ: Առանցքայինն այստեղ մեր պատասխանատվությունն է Հայաստանումգործող ԶԼՄ-ների հանդեպ, քանի որ նրանք են մեր երկիրը ներկայացնողները: Աշխարհի տարբեր անկյուններում գտնվողմարդիկ, ովքեր դիտում են Հայաստանում պատրաստած նորությունները և ընթերցում մեր լրագրողների կողմից գրվածհոդվածները, տեղեկություն են ստանում մեր բոլորի մասին և նրանց նյութերին հղելիս` պետք է տեսնեն, որ մերլրատվամիջոցները լիովին տիրապետում են լուսաբանվող թեմային: ՎիվաՍել-ՄՏՍ-ն այն վայրն է, ուր մեր լրատվամիջոցներըկարող են ձեռք բերել այս ոլորտին վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտելիքներըե,-նշեց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավորտնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի ընթացքում ունկնդիրները ծանոթացան հեռահաղորդակցության ոլորտի հիմնական տեխնոլոգիաներին`բացահայտելով անլար ցանցերի արագ փոփոխվող և դինամիկ միջավայրը: Լրագրողները ծանոթացանհեռահաղորդակցության ներկայումս գործածվող և մշակման փուլում գտնվող տեխնոլոգիաներին` ներառյալ GSM, GPRS/EDGE, WCDMA/UMTS, HSPA, LTE համակարգերը: Մասնավորապես, լրագրողները ծանոթացան շարժական կապիտարբեր սերունդներին, դրանց ստանդարտներին և կիրառվող տեխնոլոգիաներին` կենտրոնանալով UMTS-ի կառուցվածքիվրա, HSDPA (High Speed Downlink Packet Access), HSUPA (High Speed Uplink Packet Access) ենթահամակարգերի, HSPA+համակարգի, ինչպես նաև դեպի 4G համակարգը էվոլյուցիայի վրա: Դասընթացը թույլ տվեց պատկերացում ստանալշարժական կապի ցանցերի զարգացման, ինտերնետից օգտվելու ավելի բարձր արագություններ ապահովող և միաժամանակ`ծախսարդյունավետ համակարգերի առաջացումը խթանող գործոնների վերաբերյալ: Լրագրողները ծանոթացան այնպիսիառանցքային հասկացությունների, ինչպիսիք են հաճախականությունը, տիրույթը, ազդանշանի փոխանցումը, handover-ը`բաժանորդի` մեկ բջջից մյուսին անցնելու ժամանակ տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև բազմաթիվ այլ գործոնների,որոնցով պայմանավորված է բաժանորդների կողմից կատարվող տվյալների փոխանցման արագությունը:

Դասընթացի երկրորդ օրը նվիրված էր հեռահաղորդակցության էկոնոմիկային և ֆինանսներին: Դասախոսությունանդրադառձավ այնպիսի հիմնարար հասկացությունների, ինչպիսիք են` ARPU (Մեկ բաժանորդի հաշվով միջին եկամուտ), MOU (Մեկ բաժանորդի հաշվով միջին խոսելաժամանակ), APPM (Մեկ րոպեի միջին արժեք), OIBDA (Գործառնականեկամուտ մինչև մաշվածությունը), և այլն:

ԶԼՄ-ների ներկայացուցիչների շրջանում առավել մեծ հետաքրքություն առաջացրեցին MOU և ARPU միտումները`սեզոնայնության գործոնով պայմնավորված:

«Բջջային օպերատորներն աշխատում են արագ փոփոխվող և բարձր տեխնոլոգիական շուկայում, որը մշտապես գտնվում էլրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկություն ունի աջակցելու լրատվամիջոցներին` քայլելուտեխնոլոգիական զարգացումներին համահունչ: Հեռահաղորդակցության ոլորտի վերաբերյալ լրագրողների համարնախատեսված դասընթացը նպատակ ունի խրախուսելու ժուռնալիստիկայի այդ ոլորտի զարգացումը: Սա նոր ի հայտ եկողնեղ մասնագիտացում պահանջող ոլորտ է, ուր անհրաժեշտ է գիտելիքների հիմնարար բազաե,-ավելացրեց ՎիվաՍել-ՄՏՍ-իգլխավոր տնօրենը:

Դասընթացի երկրորդ օրվա ավարտին կազմակերպած հատուկ արարողության ժամանակ մասնակից լրագրողներին հանձնվեցին ավարտական վկայականներ:

 

11/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.42
-0.02
Եվրո (EUR)
424.9
-0.69
Ռուբլի (RUR)
5.0964
-0.0215
Լարի (GEL)
138.76
+0.07
49405
-1859
Արծաթ
763.53
-49.08